Անսասան հավատք – Գրադարան – Mashtoz.org

Անսասան հավատք

ԺԱ. Ձեզ այս բաներն ասում եմ, սիրելիներ, ո՛չ որովհետև իմացել եմ, թե ձեզնից ոմանք այս կերպ են վարվում: Բայց, թեև ես ձեզնից առավել նվաստ եմ, կամենում եմ զգուշացնել ձեզ, որպեսզի սնափառության կարթը կուլ չտաք, այլ՝ անհողդողդ համոզված լինեք Տիրոջ ծննդյանը, չարչարանքներին ու հարությանը, որոնք տեղի ունեցան կուսակալ Պոնտացի Պիղատոսի օրոք. այս դեպքերը ճշմարտապես և առանց որևէ կասկածի[1] կատարվեցին Հիսուս Քրիստոսի կողմից, որ մեր հույսն է: Մաղթում եմ, որ ձեզնից ոչ ոքի չպատահի հեռանալ Նրանից:

[1] Սա Իգնատիոսի առաջին ակնարկներից մեկն է Հիսուսի ծննդյան, չարչարանքների ու հարության իրականությանը: Մարտիրոսի խոսքերը վերաբերվում են Դոկետներին, որոնց համաձայն՝ Քրիստոսի մարմինը իրական չէր, այլ՝ երևութական, ուստի Նա «թվաց» ծնվել, չարչարվել ու մահանալ (հունարեն «dokéin» բայը նշանակում է «թվալ»): Դոկետներից հետագայում ծնունդ առան նաև ա՛յլ գնոստիկական հերետիկոսություններ. Պավլիկյաններն ու Թոնդրակյանները Հայաստանում, Բոգոմիլները սլավոնական երկրներում, Քաթարները Եվրոպայում: Այս հարցին Իգնատիոսն առավել ուժգին կերպով անդրադառնալու է Թրալլիսի և Զմյուռնիայի քրիստոնյաներին ուղղած իր նամակներում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։