Լավ լուրեր Անտիոքից – Գրադարան – Mashtoz.org

Լավ լուրեր Անտիոքից

Ժ. – 1. Քանի որ ինձ ավետեցին, որ Ասորիքում Անտիոքի Եկեղեցին խաղաղություն է վայելում, – շնորհիվ ձեր աղոթքների և այն գորովալի զգացումների, որ նրա նկատմամբ սնում եք Քրիստոս Հիսուսի մեջ, – պատշաճ է, որ դուք, որպես Աստծո Եկեղեցի, նշանակեք մի սարկավագ, որ Անտիոք մեկնի աստվածային առաքելությամբ. ուրախակից լինելու բոլոր նրանց հետ, ովքեր հավաքված կլինեն միասին, և փառավորելու Աստծո Անունը:

 

2. Հիսուս Քրիստոսի մեջ երանելի է նա, ով արժանի կնկատվի կատարելու այդ առաքելությունը: Դուք ևս կփառավորվեք: Եթե համաձայն եք, դա ձեր համար անհնարին չի լինի Աստծո Անվան համար. ավելի մոտ գտնվող Եկեղեցիները նույնպես ուղարկել են՝ ոմանք Եպիսկոպոսներ, իսկ ոմանք էլ՝ քահանաներ ու սարկավագներ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։