Աստված մեզ պատվիրել է միությունը – Գրադարան – Mashtoz.org

Աստված մեզ պատվիրել է միությունը

ԺԱ. – 1. Ուստի հեռու մնացեք այդ չար ծիլերից, որոնք մահվան պտուղ են ծնում: Ով դրանցից ճաշակում է, իսկույն մահանում է: Արդարև, դրանք Հոր տնկարանից չեն[1]:

 

2. Եթե Հոր տնկիները լինեին, Խաչի ճյուղերի կերպարանքը կունենային և իրենց պտուղն անապական կլիներ: Խաչի վրայից, Իր չարչարանքների միջից, Տերը կանչում է ձեզ դեպի Ինքը. ձեզ, որ Իր անդամներն եք[2]: Իրոք, գլուխը չի կարող ծնվել առանց անդամների[3]. որովհետև Աստված մեզ պատվիրել է միությունը, և այդ միությունը հենց Ինքն է:

 
[1] Հմմտ. Մտթ 15, 13; Հվհ 15, 1; 1Կր 3, 9.
[2] Հավատքի ճշմարիտ լինելու ապացույցը Քրիստոսի Խաչին մասնակցելն է: Հիսուսի Խաչին հաղորդվելով է, որ խոսքը հաստատվում է և այդ խոսքի շուրջը ձևավորված հասարակությունը դառնում է ճշմարտացի:
[3] Հմմտ. Եփս 4, 15-16.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։