ԹՐԱԼԼԻՍԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԹՐԱԼԼԻՍԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Թրալլիսը, Քարիայի հնագույն քաղաքներից մեկը, Երկրորդ դարի սկզբին քաղաքական կամ հասարակական մեծ կարևորություն չէր վայելում, բացառությամբ իր աշխարհագրական դիրքի. գտնվում էր Մեանդրոս գետի ափերին, հետևաբար՝ առևտրական որոշակի գործունեության կենտրոնում էր:

Այստեղ նույնպես հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաները ծնունդ էին տվել մի ծաղկուն համայնքի, որն հավատարիմ էր Ավետարանին և հզոր էր նեղությունների մեջ, ինչպես ընդգծում է Իգնատիոսն ինքը: Չէին պակասում, սակայն, ուղղադավանությանը վտանգող ուսմունքները, որ տարածվում էին ամենուրեք սպրդող հերետիկոսների կողմից: Ամենից ավելի մտահոգությունների առիթ հանդիսացող խումբը թերևս Դոկետներն էին, որոնք մերժում էին Քրիստոսի կողմից մարդկային իրական բնություն ստանձնելու իրականությունը և, հետևաբար, Նրա երկրային կյանքի բոլոր տեսանելի դրվագները որակավորում էին իբրև սոսկ «երևութական»: Այդ «մահվան պտուղ ծնող թունավոր ծիլերի» դեմ (ԺԱ) Սուրբ Մարտիրոսը խստագույն տողեր է թղթին հանձնում: Բայց հարցին մյուս կողմից դիտելով պետք է ասենք, որ այդ հերետիկոսները նրան նաև առիթ են ընծայում մեզ փոխանցելու հավատքի իր գեղեցիկ դավանություններից մեկը, որ կարդում ենք Իններորդ հատվածում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։