Կյանքս ընծայում եմ որպես Խաչի զոհ – Գրադարան – Mashtoz.org

Կյանքս ընծայում եմ որպես Խաչի զոհ

ԺԸ. – 1. Աշխարհից արհամարհված, ես ընծայում եմ կյանքս որպես Խաչի զոհ. Խաչ, որ գայթակղություն է անհավատների համար, բայց մեր համար փրկություն է և հավիտենական կյանք[1]: «Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է քննողը»: Ո՞ւր է պարծանքը նրանց, ովքեր խելացի են կոչվում[2]:

 

2. Մեր Աստված Հիսուս Քրիստոսը Մարիամի արգանդում կրվեց Աստծո ծրագրի համաձայն: Դավթի տոհմից սերեց[3], բայց Սուրբ Հոգու ներգործությամբ: Նա ծնվեց և մկրտվեց, մաքրելու համար ջուրն Իր Չարչարանքներով:

 
[1] Հմմտ. 1Կր 1, 23-24.
[2] Իգնատիոսը, հավատքով լուսավորված, գիտակցում է իր անձնական անարժանությունը, բայց միաժամանակ հստակ գիտակցում է, որ Աստված կարող է մեծ ու արժանի դարձնել իր խեղճ ընծան: Համենայն դեպս, դա մի իրականություն է, որ անըմբռնելի կմնա այս աշխարհի իմաստունների համար: Հմմտ. 1Կր 1, 18-20.
[3] Հմմտ. Հվհ 7, 42; Հռմ 1, 3; 2Տմ 2, 8.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։