Ողջույն – Գրադարան – Mashtoz.org

Ողջույն

Իգնատիոսը, որին անվանում են նաև Աստվածակիր, Հիսուս Քրիստոսի՝ Հոր Որդու Անվամբ ողջունում է եկեղեցուն, որը ողորմություն ստացավ բարձրյալ Հոր և Հիսուս Քրիստոսի՝ Իր Միածին Որդու սքանչելի զորությամբ.

– եկեղեցուն, որ սիրվել և լուսավորվել է կամքով Նրա, ով կամեցել է այն ամենն, ինչ գոյություն ունի, Հիսուս Քրիստոսի՝ մեր Աստծո հավատքի և սիրո համաձայն.

– եկեղեցուն, որ գահերեց է Հռոմեացիների երկրում.

– եկեղեցուն, որ արժանի է Աստծուն, իրավամբ գովաբանված է, արժանավորապես՝ երանելի կոչված, արժանի՝ փառաբանվելու և հասնելու իր բոլոր նպատակների կատարմանը. արժանի՝ մաքրության.

– եկեղեցուն, որ նախագահում է սիրույն.

– եկեղեցուն, որ հիմնված է Քրիստոսի օրենքի վրա և զարդարված է Հոր Անունով:

Նրա հավատացյալներին, որոնք մարմնապես և հոգեպես միացած են Տիրոջ պատվիրաններից յուրաքանչյուրին, Աստծո շնորհով լի են առանց բաժանումների և մաքուր են օտար որևէ բծից, մաղթում եմ մեծագույն և ջինջ բերկրանք Հիսուս Քրիստոսի՝ մեր Աստծո մեջ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։