Առանց նվիրապետության չկա Եկեղեցի – Գրադարան – Mashtoz.org

Առանց նվիրապետության չկա Եկեղեցի

Գ. – 1. Նույն կերպ թող ամեն ոք հարգանք ընծայի սարկավագներին, ինչպես Հիսուս Քրիստոսին, և նմանապես նաև Եպիսկոպոսին, որը Հոր պատկերն է, և քահանաներին, ինչպես Աստծո ժողովին ու Առաքյալների դասին: Առանց նրանց չկա Եկեղեցի:

 

2. Վստահ եմ, որ այս հարցի վերաբերյալ դուք էլ միևնույն զգացումներն ունեք: Արդարև, հանձինս ձեր Եպիսկոպոսի ընդունեցի և դեռ իմ մոտ ունեմ ձեր սիրո օրինակը. նրա վարվելակերպն իսկ մեծ ուսուցում է, իսկ նրա հեզությունը՝ ուժ: Կարծում եմ, որ անաստվածները[1] նույնպես հարգում են նրան:

 

3. Քանի որ սիրում եմ ձեզ, խնայում եմ ձեզ, թեև այս հարցի շուրջ առավել խիստ խոսքեր կարող էի գրել[2]: Եվ սակայն, ես մի դատապարտյալ լինելով՝ չեմ կարծում, թե Առաքյալի նման կարող եմ ձեզ հրահանգներ տալ այս հարցի շուրջ:

 
[1] «Անաստված» եզրով Իգնատիոսը հասկանում է բոլոր հեթանոսներին ու հերետիկոսներին:
[2] Ամբողջովին հասկանալի չէ Իգնատիոսի միտքը: Ակնարկում է ինչ որ մի բանի, որը կարող էր ավելի խիստ խոսքեր գրելու հիմք հանդիսանալ, բայց չի ավելացնում, թե խոսքն ինչի՛ մասին է: Ընդհանուր համատեքստից կարող ենք միայն ենթադրել, որ խոսքը թերևս վերաբերվում է Թրալլիսի Եկեղեցում գրանցված և որոշակի տարածում գտած անհնազանդության կամ կանոնազանցության ինչ որ մի դեպքի, որի մասին այդ ժամանակ գիտեին բոլորը, բայց տեղեկություններ չեն պահպանվել մինչև մեզ հասած վավերագրերում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։