Ոչինչ մի՛ արեք առանց Եպիսկոպոսի – Գրադարան – Mashtoz.org

Ոչինչ մի՛ արեք առանց Եպիսկոպոսի

Է. – 1. Թեև ոմանք փորձեցին խաբել ինձ մարմնապես, սակայն Հոգին, որ գալիս է Աստծուց, չի կարող խաբվել: «Նա գիտի, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում», և հայտնում է ծածուկ իրողությունները[1]: Երբ ձեր մոտ էի, ուժգին խոսեցի և ասում էի բարձրաձայն, Աստծո ձայնով. «Միացած մնացեք Եպիսկոպոսին, քահանայից դասին և սարկավագներին»:

 

2. Ոմանք կարծեցին, թե ես այդպես խոսեցի, որովհետև ինչ որ մեկն ինձ տեղեկացրեց ոմանց բաժանման մասին: Բայց Նա, Ում համար եմ ես շղթայված, ինձ վկա է, որ ես դա չիմացա մարդկանցից, այլ՝ Հոգին ինձ հայտնեց դա, ասելով. «Ոչինչ մի՛ արեք առանց Եպիսկոպոսի, պահպանեցեք ձեր մարմինները որպես Աստծո տաճար: Սիրեցեք միությունը, հեռու մնացեք բաժանումներից, նմանվեցեք Հիսուս Քրիստոսին, ինչպես Ինքն էլ նմանվում է Իր Հորը»:

[1] Հմմտ. Հվհ 3, 8; 1Կր 2, 10.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։