Ողջույն – Գրադարան – Mashtoz.org

Ողջույն

Իգնատիոսը, որին անվանում են նաև Աստվածակիր[1], Ասիայում գտնվող Եփեսոսի եկեղեցուն մաղթում է ամենայն բարիք Հիսուս Քրիստոսի և կատարյալ բերկրանքի մեջ.

– Հայր Աստծո լիության մեջ մեծությամբ օրհնված եկեղեցուն.

– եկեղեցուն, որ ժամանակներից առաջ արդեն նախասահմանված է գոյություն ունենալու հարատև փառքի համար, անփոփոխելի կերպով միավորված և ճշմարիտ Չարչարանքներով ընտրված, Հոր և Հիսուս Քրիստոսի՝ մեր Աստծո կամքի համաձայն.

– եկեղեցուն, որ արժանի է կոչվելու երանելի[2]:

 
[1] «Աստվածակիր». թարգմանությունն է հունարեն Թեոֆո՛րոս անվան, որն Իգնատիոսը միշտ գործածում է որպես երկրորդ անուն: Մի երկրորդ անուն ևս գործածելու սովորությունը բավականին տարածված էր հին աշխարհում, իսկ քրիստոնյաներն այն հավանաբար ստանում էին Մկրտության պահին: Իգնատիոսի համար, որ անմնացորդ կերպով Աստծուն սիրահարված հոգի էր, թերևս անհնարին կլիներ առավել բնորոշիչ անուն գտնելը:
[2] Իր ժամանակի նամակագրական ոճին հետևելով, Իգնատիոսն իր նամակը սկսում է երկարաշունչ ու հանդիսավոր ողջույնով: Հատուկ ուշադրության է արժանի ակնարկը Քրիստոսի «ճշմարիտ» չարչարանքներին և Աստվածությանը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։