Մարգարեները փրկվեցին Հիսուսին հավատալով – Գրադարան – Mashtoz.org

Մարգարեները փրկվեցին Հիսուսին հավատալով

Ե. – 1. Եղբայրներ, հոգիս առատորեն լի է ձեր հանդեպ սիրով և սաստիկ ուրախությամբ ջանում եմ զորացնել ձեզ: Իրականում ո՛չ թե ես, այլ՝ Հիսուս Քրիստոսը: Թեև Նրա համար եմ ես շղթայված, այդուհանդերձ՝ է՛լ ավելի եմ երկյուղ զգում, քանի որ դեռ անկատար եմ: Բայց Աստծուն ուղղված ձեր աղոթքները կկատարելագործեն ինձ, որպեսզի կարողանամ հասնել այն ժառանգությանը, որն ինձ վերապահվել է ողորմությամբ, ապաստանելով Ավետարանի[1] մեջ, ինչպես Հիսուսի մարմնի, և Առաքյալների մեջ, ինչպես Եկեղեցու քահանայից դասի:

 

2. Սիրենք նաև Մարգարեներին[2], որովհետև նրանք ևս կանխավ քարոզեցին Ավետարանը, հուսացին Հիսուսին և սպասեցին Նրան: Այդպիսով, Նրան հավատալով, ստացան փրկությունը, միության մեջ լինելով Հիսուս Քրիստոսի հետ: Սիրո և հիացմունքի արժանի Սրբեր լինելով, վկայություն ստացան Հիսուս Քրիստոսից և դասվեցին ընդհանուր հույսի Ավետարանի մեջ:

 
[1] Հայրախոսական գրականության մեջ սա առաջին անգամն է, որ հանդիպում է «Euanghélion» (Ավետարան) եզրը:
[2] Այս հատվածում – առավել՝ քան այլուր (Մագն. Ը 2, Ֆիլ. Թ 1-2) – Իգնատիոսը խոսում է Հին Կտակարանի ամենաերևելի կերպարների մասին: Քանի որ քրիստոնեական առաջին համայնքներում մեծ թիվ էին կազմում դարձի եկած հրեաները, կարևոր էր հասկացնել նրանց, որ Հին Կտակարանի մեծ անձնավորություններն ապրել էին Քրիստոսի սպասումով, հավատալով մարդկության ընդհանուր հույսին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։