Ընդունել Եպիսկոպոսին ինչպես անձամբ Աստծուն – Գրադարան – Mashtoz.org

Ընդունել Եպիսկոպոսին ինչպես անձամբ Աստծուն

Զ. – 1. Որքան ավելի եք տեսնում, որ Եպիսկոպոսը լռում է[1], այնքան ավելի պետք է հարգեք նրան: Համենայն դեպս, հարկավոր է, որ ում տանտերն ուղարկում է մատակարարելու իր տունը, մենք նրան ընդունենք՝ ինչպես անձամբ տանտիրոջը, որ նրան ուղարկել է[2]: Ակնհայտ է, ուստի, որ Եպիսկոպոսին պետք է նկատել ինչպես անձամբ Տիրոջը:

 

2. Ոնեսիմոսն ինքը, համենայն դեպս, գովում ու պանծացնում է բարի վարքը, որ ունեք Աստծո մեջ. բոլորդ էլ ապրում եք ճշմարտության համաձայն և ձեր մեջ ոչ մի հերետիկոսություն չկա: Մանավանդ թե, ոչ ոքի չեք լսում ավելի, քան նրան, ով ձեզ խոսում է Հիսուս Քրիստոսի մասին ամենայն ճշմարտությամբ:

 
[1] Ի նկատի ունի դեպքերը, երբ, մինչդեռ, առիթ կա հանդիմանելու, պախարակելու։
[2] Հմմտ. Ղկս 9, 48; 12, 42; Մտթ 10, 40; 24, 45; Հվհ 13, 20.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։