Ամեն բան բովանդակված է հավատքի և սիրո մեջ – Գրադարան – Mashtoz.org

Ամեն բան բովանդակված է հավատքի և սիրո մեջ

Զ. – 1. Թող ոչ ոք չխաբվի: Երկնային էակներն անգամ, փառահեղ հրեշտակները, տեսանելի ու անտեսանելի իշխանները, եթե չեն հավատում Քրիստոսի արյանը, դատապարտված են: «Ով կարող է հասկանալ, թող հասկանա»[1]: Թող ոչ ոք չհպարտանա իր գրաված դիրքով. ամեն բան բովանդակված է հավատքի և սիրո մեջ, և ոչինչ առավել նախընտրելի չէ, քան այս առաքինությունները:

 

2. Նրանց մասին, ովքեր Հիսուս Քրիստոսի շնորհի վերաբերյալ մի ուրիշ ուսմունք են դավանում, – այն շնորհի, որ եկավ մեզ, – տեսե՛ք, թե որքա՜ն հակառակ են Աստծո մտքին: Կարևորություն չեն տալիս սիրույն, ո՛չ այրիին, ո՛չ որբին, ո՛չ տառապողներին, ո՛չ բանտարկյալներին կամ ազատվածներին, ո՛չ քաղցից ու ծարավից չարչրկվածներին[2]:

 
[1] Հմմտ. Մտթ 11, 15; 13, 9; 13, 43; Մրկ 4, 9; 4, 23; Ղկս 8, 8; 14, 35.
[2] Հմմտ. Մտթ 25, 31-46.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։