ՀԱՎԵԼՎԱԾ Զ. – ՏԱՂ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՌ ԱՍՏՎԱԾ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱՎԵԼՎԱԾ Զ. – ՏԱՂ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՌ ԱՍՏՎԱԾ

Ըզքեզ Աստուած գովաբանեմք,
Եւ ըզքեզ Տէր խոստովանեմք.
Ըզքեզ Հայր մեր անժամանակ
Պաշտէ երկիր առ հասարակ:
 
Քեզ հրեշտակաց զօրք ամենայն,
Երկինք եւ պետք միանգամայն,
Հոյլք քրովբէից եւ սրովբէից
Անլըռելի լեալ ձայնակից:
 
Եղանակեն զերգս օրհնութեանց,
Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ ես, Տէր զօրութեանց.
Լի են երկինք 'ւ երկիր համայն
Փառօք քո մեծ վայելչութեան:
 
Զքեզ պանծալի դասըք սըրբոց,
Երկոտասան առաքելոց,
Պարըք գովեալ մարգարէից,
Տնօրէնութեանդ նախատեսից,
 
Գունդք լուսազգեաց մարտիրոսաց,
Գովաբանեն զՏէրդ փառաց.
Ըզքեզ մինչեւ ի ծագս երկրի,
Դաւանէ Սուրբ Եկեղեցի:
 
ԸզՀայրըդ մեծ անբաւելի,
Ըզմիածինըդ քո զՈրդի,
Զմխիթարիչ քո Սուրբ Հոգի
Փառավորէ անլըռելի:
 
Քրիստոս փառաց Դու թագաւոր,
Անժամանակ ծընունդըդ Հօր,
Ի փըրկութիւն մարդկան ազգի,
Խոնարհեցար յարգանդ կուսի:
 
Դու կոխեցեր զմահու խայթոց.
Զերկինս բացեր յուսացելոց.
Եւ համբարձեալ յաջմէ նըստար,
Փառօք ընդ Հօր քո հաւասար:
 
Գալ միւսանգամ ես հանդերձեալ,
Ի դատել զազգս հողածնեալ.
Եւ արդ խնդրեմք օգնել մեզ Տէր,
Զոր պատուական արեամբ գնեցեր:
 
Ընդ սուրբըս քո դասաւորեա՛,
Ի փառս անանց եւ յարակայ.
Ըզժողովուրդըս քո փըրկեա՛,
Զժառանգութիւնս քո Տէր օրհնեա՛:
 
Հովուեա՛ զնոսա եւ խնամարկեա՛,
Յայսըմհետէ եւ առ յապա.
Զօր հանապազ զքեզ օրհնեսցուք,
Եւ զանուն սուրբ քո գովեսցուք:
 
Շնորհեա մեզ Տէր զաւուրս կենաց
Անցուցանել առանց մեղաց.
Ողորմեա՜ց մեզ, Տէր, ողորմեա՜ց,
Եւ գըթութեամբ ի մեզ հայեաց:
 
Ողորմութիւնդ լիցի ի մեզ,
Որպես եւ մեք յուսամք ի քեզ.
Ի քեզ անձինք մեր յուսացան,
Մի՛ ամաչեսցեն ի յավիտեան:
Ամէն[1]:

[1] Գիրք Արարողութեանց Վանական Հանդիսից, Սբ. Ղազար, Վենետիկ 1932, էջ 37:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։