ՀԱՎԵԼՎԱԾ Ը. – ՍՓՌԵԼ ԾԱՂԻԿՆԵՐ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱՎԵԼՎԱԾ Ը. – ՍՓՌԵԼ ԾԱՂԻԿՆԵՐ

1. Հիսո՜ւս, սեր իմ միակ, որքա՜ն հաճելի է ինձ ամեն երեկո ծաղիկներ սփռել խաչիդ ստորոտում: Թերթատելով Քո համար վարդը գարնանային՝ կուզենայի չորացնել արցունքները Դեմքիդ:

2. Սփռել ծաղիկներ ... նշանակում է նվիրել Քեզ ընծան իմ ամենաթեթև հառաչանքների, վշտերի ծանրածանր, իմ խեղճությունների, իմ երջանկության ու զոհողության՝ փոքրիկ իմ նման: Ահա՛ իմ ծաղիկները:

3. Տե՜ր, հոգիս տարված է Քո գեղեցկությամբ, կամենում եմ Քեզ վերադարձնել ծաղիկներն իմ ու անուշահոտությունները. և առ Քեզ առաքելով դրանք քամու թևերով՝ կուզենայի հրկիզել սրտերը բոլոր:

4. Սփռել ծաղիկներ: Հիսո՜ւս, սա՛ է իմ զենքն ու հնարամտությունը, երբ ուզում եմ պայքարել մեղավորների փրկության համար: Իմն է հաղթանակը. զինաթափում եմ Քեզ միշտ ... իմ ծաղիկներով:

5. Ծաղկանց թերթիկները Դեմքիդ հպվելով՝ ասում են Քեզ, որ սիրտս Քոնն է, առանց փախուստի որևէ հնար ունենալու: Ա՜հ, Դու գիտես խոսքերը թերթատված վարդի, և Քեզ ժպիտ է պարգևում սերն իմ:

6. Սփռել ծաղիկներ ... : Վերերգումը փառքիդ՝ հաճույքն է իմ միակ, ափերում այս ողբի: Բայց այլևս շուտով կմեկնեմ ես Երկինք, ուղեկցությամբ հրեշտակների, սփռելու ծաղիկներ՝ անդադար հավետ:

 

28 Հունիս 1896թ.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։