Գլուխ Ժ. - Խուսափել է պետք անօգուտ զրույցներից – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ժ. - Խուսափել է պետք անօգուտ զրույցներից

1. Որքան հնարավոր է, հեռու մնա աշխարհի ժխորից, որովհետև երկրավոր հոգսերի շուրջ զրուցելը վտանգավոր է, նույնիսկ երբ կատարվում է բարի դիտավորությամբ: Ինքնավստահությունը մեծ արագությամբ է ապականում հոգին և հրապուրում այն: Երանի՜ թե հաճախ լռած լինեի և խուսափած մարդկանց ընկերությունից: Ինչո՞ւ ենք այսքան սիրում խոսել ու շաղակրատել, երբ այնքա՜ն քիչ անգամներ ենք անմեղ գտնում մեր խիղճը, երբ ամփոփվում ենք լռության մեջ: Որովհետև այդ խոսակցություններով աշխատում ենք միմյանց մխիթարել և զանազան մտածումներով սփոփանք գտնել մեր հոգնած սրտերի համար: Եվ սիրում ենք խոսել ու զբաղեցնել մեր մտքերը մե՛ր իսկ սիրած նյութերով, մե՛ր երազանքներով և մե՛ր կրած հակառակություններով: Ավա՜ղ, իզուր սակայն, որովհետև դրսից եկող մխիթարությունը արգելք է Աստծուց բխող հոգևոր մխիթարության ընդունմանը: Պետք է հսկել ու աղոթել, որպեսզի ժամանակը ապարդյուն չանցնի: Եթե արտոնված է, եթե պատշաճ է խոսել, խոսիր հոգեշահ նյութերի մասին: Վատ սովորություններն ու առաջադիմության նկատմամբ անհոգությունն են մեր լեզուները սանձելու գլխավոր խոչընդոտները: Հոգևոր նյութերի շուրջ զրուցելով շատ են օգտվում նրանք, ովքեր մտերմացել և միևնույն գաղափարականով միաբանվել են ի սեր Աստծո:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։