Գլուխ ԽԴ. - Չկառչել արտաքին երևույթներին – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԽԴ. - Չկառչել արտաքին երևույթներին

1. Հիսուսը. Որդյակ, հարկ է, որ շատ բաներ անգիտանաս և քեզ մեռած համարես աշխարհի համար, իսկ աշխարհը՝ մեռած քո համար: Հարկ է, որ խուլ ձևանաս ի լուր շատ բաների և ավելի այն իրողությունների մասին մտածես, որոնք նպաստավոր են հոգուդ խաղաղությանը:
Ավելի լավ է հայացքը հեռացնել տհաճություն պատճառող իրողություններից և թողնել յուրաքանչյուրին իր կարծիքի մեջ, քան վեճի բռնվել: Եթե հաշտ լինես իմ հետ և մտաբերես հավիտենական դատաստանը, առավել դյուրությամբ կընդունես պարտված լինելուդ պարագան:
 
2. Հավատացյալը. Տեր, այս ո՞ւր ենք հասել մարդիկս: Ահա ողբում ենք ժամանակավոր վնասի պատճառով, չնչին շահի համար քրտինք ենք թափում ու վազվզում այս ու այն կողմ, մոռացության մատնելով հոգևոր վնասը, կամ էլ անդրադառնում ենք շատ ուշ:
Տրվում ենք իրողությունների, որոնք քիչ կամ ոչինչ արժեն, մինչդեռ անհունորեն արժեքավորը անհոգության է մատնվում ապշեցուցիչ ծուլությամբ, որովհետև մարդիկ ամբողջովին են նվիրվում արտաքին գործերին, և եթե երկար ժամանակ չեն ուղղում իրենց ընթացքը, հարմարվում են և հիմարաբար գոհանում իրենց հոգևոր սնանկ վիճակով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։