2) Երկրի վրա պատահական էակներ կան – Գրադարան – Mashtoz.org

2) Երկրի վրա պատահական էակներ կան

Աշխարհի թատերաբեմում միշտ նոր էակներ են հայտնվում ու անհետանում:

Ամեն օր հազարավոր մարդիկ են մահանում ողջ աշխարհում և նույնքան ավելի մանուկներ են ծնվում, տարեց տարի բազմացնելով մարդկության թիվը:

Էակներ կան, որոնք երկար ժամանակ է, ինչ փայլում են կյանքի երկնակամարում, ուրիշներն ասուպի նման լուսավոր մի հետք են ձգում միայն ու մարում են:

Կենդանիներն հաջորդում են կենդանիներին: Թորշոմող ծաղկի կողքին կոկոնի քաղցրաբույր սիրտն է բացվում: Մարդիկ մի քանի ժպիտ ու արցունք գցելով երկրի վրա՝ հեռանում են: Քանիսներն են՝ մեկ ոտքը դեռ օրորոցում, մյուսով արդեն գերեզման են մտնում: Քանիսների ոսկեփայլ արշալույսին դալկահար վերջալույս է հաջորդում առանց միջօրեի: Անցնում են դարերն ու իրենց անկասելի հորձանքի հետ սերունդներին քաշում անցյալի անհատակ անդունդը: Ժամանակի ահավոր երախը լափում է ամեն պատահական էակի:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։