ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ – Գրադարան – Mashtoz.org

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

(*)

1953-ին տպված այս գիրքը սպառված է: Բարեկամների թելադրանքին ընդառաջելով, թեթև շտկումներ անելուց հետո, ահա՛ կրկին լույս է տեսնում՝ ճշմարտության ծարավ հոգիների վրա մի փոքր լույս սփռելու միակ նպատակով:

Աշխարհի քաոսի մեջ բարու և չարի պայքարը կույր մոլուցքով շարունակվում է՝ քիչ բարիք ու շատ չարիք սփռելով իր շուրջը:

Եվ այս մոլեգին ընթացքի մեջ, թեև գիտությունը հսկայաքայլ առաջադիմում է և բացում մարդկանց առջև նոր աշխարհներ, սփռում է նոր բարիքներ, դրա կողքին, սակայն, կրոնական ու բարոյական մթնոլորտը հետզհետե ապականվում է և թունավոր ազդեցությունները խամրեցնում են անթիվ հոգիների:

Ամենից ավելի այլասերվում է մատղաշ սերունդը, փոխում է դիմագիծն ու հեռանում մեր պանծալի նախնիների լուսավոր ուղուց:

Մեծապես բավարարված պիտի զգանք մեզ, եթե այս գիրքը ճամփա բացի ուղեկորույս հոգիների առջև և առաջնորդի իրենց դեպի ճշմարիտ Աստվածը, Ով միակ Ակունքն է երջանկության և Աղբյուրը լույսի:

 

 

Հ. Եփրեմ Տեր-Ղազարյան
Վենետիկ, Սուրբ Ղազար, 1991
(*) Արևելահայերենի վերածեց՝ Տիգրան Ղազարյան
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։