ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ – Գրադարան – Mashtoz.org

ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2) Երկրորդ խմբին պատկանող մոդեռնիստները պաշտպանում են Ենթագիտակցության տեսությունը (Subconscience):

Այս տեսության հեղինակն է ամերիկացի հոգեբան Ուիլիամ Ջեյմսը, ում համոզմամբ կրոնական ամեն եղելություն ծագում է մեր ներքին գիտակցությունից: Կրոնական իրողությունները ոչնչով չեն տարբերվում հոգեբանական մյուս իրողություններից. բնականի և գերբնականի բաժանում գոյություն չունի. ամեն ինչ նույն մակարդակի վրա է և ծագում է մեր գիտակցությունից:

Մարդը գիտակից զգացումների հետ ունի նաև շատ անգիտակից զգացումներ՝ փափագներ, համակրանք, հակակրանք, ազդեցություններ, որոնք վրիպում են մեր գիտակցությունից և կոչվում են ենթագիտակցական (subconscient) զգացումներ:

Գիտակցությունը և ենթագիտակցությունը սերտորեն կապված են միմյանց հետ. տարբեր զգացումներ հաճախ մեկի սահմանից մյուսի սահմանն են անցնում:

Նրա համաձայն, զգացումների այս տիպին են պատկանում նաև մեր կրոնական զգացումները, որոնք ենթագիտակցության մութ խորխորատից բարձրանում են լույս աշխարհ: Մեր մեջ աստվածայինի մի պահանջ կա, որը ծագում է ենթագիտակցությունից և գիտակցության աշխարհ է գալիս կրոնական զգացումի ձևով: Եվ այս կրոնական զգացումն է, որ մտքին տալիս է Աստծո գաղափարը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։