ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՈՒՍՄՈՒՆՔԻ ՀԵՐՔՈՒՄԸ – Գրադարան – Mashtoz.org

ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՈՒՍՄՈՒՆՔԻ ՀԵՐՔՈՒՄԸ

Այս ուսմունքը սխալ է, քանի որ.

1) Մեր միտքն անկարող է Աստծո էության անմիջական պատկերացումն ունենալ իր բնական ուժերով: Ինչ-որ համաչափություն պետք է լինի ուղղակի ճանաչելի առարկայի ու ճանաչող մտքի միջև: Աստված անսահման է, իսկ մեր միտքը սահմանափակ է, և տկար՝ աստվածային շլացուցիչ Արեգակին դեմ հանդիման դիտելու համար:

2) Եթե անմիջական պատկերացմամբ Աստծո էությունը ճանաչեինք, պիտի մեր այդ պատկերացման անդրդվելի գիտակցումն ու ստուգության զգացումն ունենայինք: Սակայն ոչ ոք չունի այդ գիտակցումն ու ստուգության զգացումը, հատկապես, որ շատերը թերահավատ են Աստծո գոյությանը, իսկ մի մասն էլ նույնիսկ ժխտում է այն:

3) Եթե մարդկային միտքն իր բնական ուժերով ունենար Աստծո ուղղակի պատկերացումը, այդ ժամանակ բնականի և գերբնականի սահմանները պիտի ջնջվեին, Աստված պիտի իջներ մեր իմացության մակարդակին, և մարդը երկրի վրա պիտի գերերջանիկ լիներ, քանի որ Աստծո անմիջական պատկերացումը մարդու մեծագույն երջանկությունն է:

4) Այս ուսմունքի հեղինակներն ակնհայտ կերպով շփոթում են էակի ընդհանրական գաղափարը Աստծո գաղափարի հետ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։