ԳԼՈՒԽ Ը. – ՎԵՑԵՐՈՐԴ ԱՊԱՑՈՒՅՑ. ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԵՎ ԱՆՓՈՓՈԽԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ – Գրադարան – Mashtoz.org

ԳԼՈՒԽ Ը. – ՎԵՑԵՐՈՐԴ ԱՊԱՑՈՒՅՑ. ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԵՎ ԱՆՓՈՓՈԽԵԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Կ’ուզէի հասկնալ թէ կարելի՞ է [...]
ընդհանուր գաղափարներու ահագնութեան մէջէն,
Անհունութիւնը, Ճշմարտութիւնը միայն սիրելէ ետք,
սուտի պէս անէանալ»[1]:

Ինտրա (Տիրան Չրաքյան)

 
Մինչ այս, մեր ապացույցները վերցնում էինք արտաքին աշխարհից: Ներկա և հաջորդ երկու ապացույցները, որոնք կոչվում են հոգեբանական, կվերցնենք մեր ներաշխարհից:

Մարդը, լինելով Աստծո հրաշակերտ գլուխգործոցը, արարածների մեջ ավելի պայծառորեն է անդրադարձնում իր Արարչի կատարելությունները՝ լավագույնս ապացուցելով Նրա գոյությունը:

Միտք և կամք. ահա՛ մարդու երկու մեծագույն կարողությունները, որոնք իրեն մոտեցնում են Աստծուն:

Ներկա ապացույցը վերցնում ենք «մտքից»: Իսկ երկու հաջորդ ապացույցներին հասու ենք լինում «կամքից»:

Կա նաև «ազգագրական» կոչված ապացույցը, որը կդիտարկենք հաջորդ էջերում:

Ահավասի՛կ մարդկային մտքից վերցված ապացույցի բանաձևը.

1) Մարդկային ճանաչողությունն ընկալում է հավիտենական և անփոփոխելի ճշմարտությունները:
2) Այդ ճշմարտությունները ծագում են հավիտենական և անփոփոխելի մեկ Ճշմարտությունից:
3) Այդ Ճշմարտությունն Աստված է:

[1] ԻՆՏՐԱ, Ներաշխարհ, Կ. Պոլիս 1906, էջ 201-202.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։