4) Աստված անձնավոր էակ է – Գրադարան – Mashtoz.org

4) Աստված անձնավոր էակ է

Անձ ասելով՝ ի նկատի ունենք «անհատական և իմացական գոյացություն»:

«Գոյացությունը» (substance) պատահարի հակառակն է:

Պատահարը (accident) այն է, ինչ ինքն իրեն, առանձին գոյություն չունի, այլ՝ միշտ մի որևէ ենթակայի մեջ է. այս ենթական կոչվում է գոյացություն: Օրինակ՝ սպիտակ հաց. սպիտակությունը պատահար է, որն ինքն իրեն առանձին չի կարող գոյություն ունենալ, այլ՝ սուբյեկտի կարիքն ունի որպես հենարան: Իսկ հացն էլ գոյություն է:

«Անհատական» ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած գոյացություն, որը լրիվ է, ամբողջական է և ունի իր սեփական գոյությունն ու գործունեությունը, և որն իր գոյատևման մեջ ինքնաբավ է:

«Իմացական» ասելով՝ ի նկատի ունենք այն գոյացությունը, որն օժտված է մտքով և ազատ կամքով:

Եվ ուրեմն, ապացուցելով, պանթեիզմի սխալ ուսմունք լինելը, ապացուցած կլինենք նաև այն, որ Աստված տիեզերքից տարբեր գոյացություն է: Մյուս կողմից գիտենք, որ Աստված օժտված է մտքով ու ազատ կամքով, այսինքն՝ Աստված անձնավոր էակ է:

Ասելով, որ Աստված անձնավոր էակ է, անշուշտ պետք չէ հասկանալ, թե Նա մեր նման մարդկային, նյութական կերպարանք ունի, այլ պարզապես՝ որ անհատական և իմացական էակ է:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։