Երկրորդ Ավետարանի նպատակը – Գրադարան – Mashtoz.org

Երկրորդ Ավետարանի նպատակը

Ավետարանը գրելու Մարկոսի գլխավոր նպատակը եղել է ցույց տալ իր ընթերցողներին, որ Հիսուսն Աստծո Որդին էր և բոլոր արարածների Տերը։

Նա իր Ավետարանը հետևյալ խոսքերով է սկսում. «Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու Ավետարանի սկիզբը» (Մրկ 1, 1)։

Հիսուսի Մկրտության ժամանակ երկքնից եկած մի ձայն վկայում է. «Դու ես Իմ սիրելի Որդին» (Մրկ 1, 11)։

Գերգեսացի դիվահարի բժշկության ժամանակ դևը Հիսուսին ասում է. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՜ւս, Բարձրյալ Աստծո Որդի» (Մրկ 5, 7)։

Աստծո Որդի լինելու Հիսուսի հանգամանքը շեշտելուց բացի, Մարկոսը յուրահատուկ խնամքով պատմում է նաև այն դեպքերը, որոնք ցույց են տալիս, որ Քրիստոսը բոլոր արարածների Տերն է։

«Հիսուսն արթնանալով՝ սաստեց քամուն և ասաց ծովին. Հանդարտվի՛ր, լռի՛ր» (Մրկ 4, 39)։

Հիսուսը, որպես ամենակարող մեկը, մեղքերին թողություն է տալիս (Մրկ 2, 6), շաբաթ օրվա արգելքն է հանում (Մրկ 2, 27-28), հացերն է բազմացնում (Մրկ 6, 33-44), Իր անվամբ աշակերտները դևեր են հանում (Մրկ 16,17) և այլն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։