Հիսուսը միշտ Աստծո կամքը կատարեց – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսը միշտ Աստծո կամքը կատարեց

Սրբությունը կայանում է սիրո մեջ։ Սերն ա՛յլ բան չէ, եթե ո՛չ՝ երկու կամքերի միություն։ Մարդ որքան իր կամքը միացնի Գերագույն Էակի կամքին, այնքան մեծ սուրբ է։ Ամենից մեծ սուրբը նա է, ով իր կամքն ամբողջովին միացրել է Աստծո կամքի հետ, այնպես՝ որ երկու կամքերից միայն մի կամք է ձևացրել։

Հիսուսն ասել է. «Երկնքից իջա ո՛չ թե իմ կամքը կատարելու, այլ՝ կամքը Նրա, ով ինձ ուղարկեց» (Հվհ 6, 38)։

«Եվ ով ինձ ուղարկեց, իմ հետ է. ինձ միայնակ չթողեց, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչը որ Նրան է հաճելի» (Հվհ 8, 29)։

Քրիստոսը նախ ասում է. «Ընծաներ, զոհեր, ողջակեզներ, մեղքերի զոհեր Քեզ հաճելի չեղան, (ո՜վ Աստված)։ ... Եկա Քո կամքը կատարելու» (Եբր 10, 8-9)։

Այս մեջբերումներից բացահայտ է, որ Հիսուսը տևապես Աստծո կամքը կատարելով՝ մեզ փրկեց սատանայի գերությունից։

Հիսուսի ամբողջ կյանքն Իր երկնավոր Հոր կամքը կատարելու մեջ է կայացել։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։