Հիսուսը միշտ միացած էր Աստծուն – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսը միշտ միացած էր Աստծուն

Հիսուսի սրբության բացահայտ նշաններից մեկն Աստծո հետ ունեցած Իր հարատև միությունն էր։

Միություն Աստծո հետ նախ աղոթքով։

Աղոթքն է, որ մարդուն անմիջականորեն միացնում է Աստծուն։ Եվ Հիսուսն Իր ողջ կյանքն անցկացրեց աղոթելով՝ առօրյա ամեն մի քայլը աղոթքով կատարելով։

Հիսուսը երեսուն տարի անաղմուկ, ծածուկ կյանք վարեց՝ Իր ծնողներին հնազանդ։

Երբ ժամանակը հասավ Իր քարոզչական կյանքը սկսելու, նախ անապատ քաշվեց և այնտեղ քառասուն օր աղոթքով ու ծոմապահությամբ անցկացրեց։

Հետո, երբ սկսեց Աստծո Արքայությունը քարոզել, օրվա հոգնությունից հետո առանձնանում էր աղոթելու (Ղկս 5, 16; 6, 12)։

Ամեն առիթով Առաքյալներին շեշտում էր աղոթքի կարևորությունը։ Նրա խոսքերն են. «Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ» (Մտթ 7, 7)։

Նա Իր աշակերտներին «Հայր մեր» հիանալի աղոթքն ուսուցանեց, որի մեջ խտացված է Աստծո և ընկերոջ հետ հարաբերությունը։

Դարձյալ Հիսուսը, մահացած Ղազարոսին հարություն տալուց առաջ, մի սրտառուչ աղոթք արեց՝ ցույց տալու համար աղոթքի զորությունը։

Վերջին Ընթրիքի ժամանակ երկար մի աղոթք ուղղեց Իր Հորը։

Գեթսեմանիի պարտեզում քանի՜ցս հորդորեց Առաքյալներին, որ հսկեն ու աղոթեն, որպեսզի փորձության մեջ չընկնեն։

Եվ ի վերջո, աղոթքով է, որ հոգին ավանդեց խաչի վրա, ասելով. «Հա՜յր, հոգիս ձեռքերիդ մեջ եմ ավանդում» (Ղկս 23, 46)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։