բ.1) Մարկոսն անկախ է Մատթեոսից և Ղուկասից – Գրադարան – Mashtoz.org

բ.1) Մարկոսն անկախ է Մատթեոսից և Ղուկասից

Ավետարանիչների իրարից կախումնավորության հարցի մասին հայտնված կարծիքները կարող ենք երկու գլխավոր մասի բաժանել.

ա) Կան մասնագետներ, որոնց համաձայն՝ Մատթեոսն է առաջին Ավետարանիչը, ումից օգտվել են Մարկոսը և ապա Ղուկասը։

Այս կարծիքի կողմնակիցներն են Յոհանն Հյուգը[1] (1808), Ջոն Չեպմենը[2] (1937), Քրիստոֆեր Բաթլերը[3] (1951), և այլոք։

բ) Իսկ այսօր գիտնականների մեծամասնությունն այն կարծիքին է, թե ամենաառաջին Ավետարանիչը Մարկոսն է։

Եվ հիրավի, Մատթեոսին նվիրված գլխում[4] ներքին փաստերով ցույց տվեցինք, որ Մարկոսի Ավետարանը թվում է ավելի հին է, քան Մատթեոսի մեզ հասած հունարեն խմբագրությունն ու Ղուկասի Ավետարանը։

Որով կարող ենք հաստատել, որ Մարկոսը որևէ ազդեցություն չի կրել մյուս Ավետարաններից։

[1] Յոհանն Լեոնարդ Հյուգ (Johann Leonard Hug, 1765-1846), գերմանացի կաթոլիկ աստվածաբան
[2] Ջոն Չեպմեն (Dom John Chapman, 1865-1933), անգլիացի կաթոլիկ քահանա, Նոր Կտակարանի և հայրաբանության ուսումնասիրող
[3] Քրիստոֆեր Բաթլեր (Christopher Butler, 1902-1986), կաթոլիկ եպիսկոպոս, Բենեդիկտյան Միաբանության անդամ
[4] Տե՛ս «Բազմավեպ», 1970, թիվ 9-10, էջ 252-254.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։