բ.3.3) Տեղափոխություններ – Գրադարան – Mashtoz.org

բ.3.3) Տեղափոխություններ

Ղուկասը շատ տեղերում փոխել է Մարկոսի նյութերի հաջորդականության կարգը։

Այս տեղափոխությունների պատճառն էլ դարձյալ Ղուկասի իրապաշտ և ճշգրիտ լինելու բարեմասնությունն է։

Օրինակներով խոսենք։ Ղուկասը, հակառակ Մարկոսի, Հիսուսի մի քանի հրաշքների նկարագրությունից հետո է Առաքյալների կոչման մասին պատմում. այս կերպ, Հիսուսին հետևելու հրավերին Առաքյալների ընդառաջ գնալը՝ միանգամից ամեն բան թողնելով, ավելի տրամաբանական և հասկանալի է դառնում։

Նույն անդրադարձությունը կարող ենք անել նաև Տաճարից վաճառականներին վռնդելու օրվա մասին։

Մարկոսի համաձայն՝ Հիսուսը հաղթական Երուսաղեմ է մտնում, հետո գնում է Տաճար, որտեղից անցնում է Բեթանիա՝ գիշերելու համար։ Հաջորդ օրը Հիսուսն անիծում է անպտուղ թզենին և ապա կրկին Տաճար է գալիս և այս անգամ ցրում է լումայափոխների սեղանները և դուրս է վռնդում վաճառականներին (Մրկ 11, 1-16)։

Մինչդեռ Ղուկասը, որ ավելի տրամաբանական է թվում, պատմում է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ, և նույն օրն իսկ, երբ Տաճար է հասնում, դուրս է հանում «աղավնի վաճառողներին ու գնորդներին» (Ղկս 19, 29-45)[1]։

[1] Ավելի մանրամասն՝ տե՛ս E. Osty, L'Evangile selon Saint Luc, Paris 1953.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։