Երրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել – Գրադարան – Mashtoz.org

Երրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել

1. – Դիդախե կոչվող գրության մեջ (80-100) կարելի է առնվազն երկու բառացի մեջբերում գտնել երրորդ Ավետարանից։

2. – Կղեմես Հռոմեացու (92-100) կողմից Կորնթացիներին հասցեագրված նամակում մի քանի գաղափարներ կան, որոնք շատ հավանաբար երրորդ Ավետարանից են վերցվել։

3. – Իգնատիոս Անտիոքացին (†107) երրորդ Ավետարանից բառացի մեջբերումներ ունի։

4. – Պոլիկարպոսը (70-156), Հուստինոսը (150-160) և ա՛յլ հին հեղինակներ էլ են ծանոթ եղել երրորդ Ավետարանին։

Վերոհիշյալ եկեղեցական մատենագիրների գործերում գտնվող մեջբերումները ցույց են տալիս, որ երրորդ Ավետարանն Առաջին դարի վերջերին և Երկրորդ դարի սկզբներին արդեն Հռոմեական Կայսրության սահմաններում տարածված գիրք էր։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։