Հիսուսն իսկապես Աստծո Որդին է – Գրադարան – Mashtoz.org

Հիսուսն իսկապես Աստծո Որդին է

Պատմության մեջ եղել են մարդիկ, ովքեր իրենք իրենց ներկայացրել են որպես Աստծո կողմից ուղարկված առաքյալներ կամ մարգարեներ, ինչը որ, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ Արդարև, մեկի՝ ինքն իրեն Աստված հռչակելը պատճառ չէ, որ մենք ստիպված լինենք նրա աստվածությանը հավատալու։

Ողջամտության հիմնական սկզբունքն է, որ մարդ հավատք ընծայի այն մարդկանց խոսքերին, ովքեր իմաստուն և խելացի են, ովքեր միաժամանակ բարի են, ուղղամիտ, սուրբ և արդար։

Մեկը, որ իմաստուն կամ խելացի չէ, կարող է խաբվել, ինքնախաբեության մեջ ընկնել և հեշտությամբ սխալվել և ուրիշներին էլ սխալի մեջ ներքաշել։ Մեկի խելացի լինելը, սակայն, բավական չէ, որ մենք նրա ասածներին հավատանք։ Շատ խելացի մարդիկ կան, ովքեր միևնույն ժամանակ առաջնակարգ խաբեբաներ են։

Իմաստուն մարդը պետք է նաև բարի և սուրբ լինի, որ խիղճ ունենա և չցանկանա դիմացիններին խաբել, հատկապես ծանրակշիռ թեմաներում։

Բարի մարդը ճշմարտախոս է լինում, ատում է սուտը և ո՛չ միայն չի ցանկանում, այլ նաև՝ չի կարողանում ստել, և մենք հենց դրա համար է, որ նրա խոսքերի ճշմարտացիությանը հավատում ենք։

Մեր նպատակն է այստեղ ցույց տալ, որ Հիսուսն իսկապես միանգամայն իմաստուն և սուրբ էր, և որ Իր ասածներն ամբողջովին համապատասխանում են իրականությանը։

Եթե համոզիչ կերպով փաստենք, որ Հիսուսն իսկապես իմաստուն էր և սուրբ, անուղղակիորեն պատասխանած կլինենք բոլոր նրանց, ովքեր

1) ընդունելով հանդերձ Ավետարանների պատմական լինելը, ջանում են Հիսուսին ներկայացնել որպես միամիտ, ինքնախաբեության մեջ հայտնված մեկը, ով իրեն Աստծո Որդի էր կարծում.

2) ավելի առաջ գնալով՝ ասում են, թե Հիսուսը խաբեբա է, ով ժողովրդին խաբեց՝ ինքն իրեն Աստծո Որդի հռչակելով։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։