բ.3.4) Կրկնակ նյութերի փաստը – Գրադարան – Mashtoz.org

բ.3.4) Կրկնակ նյութերի փաստը

Փաստելու համար Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորությունը, բանասերները կարևոր են համարում մի նոր փաստ՝ «կրկնակ նյութերի փաստը», այսինքն՝ միևնույն Ավետարանչի կողմից միևնույն նյութի կրկնությունը։

Խոսք տանք Աստվածաշնչի մեծ մասնագետ Լագրանժին, ով ասում է. Ղուկասը «միևնույն նյութը երկու անգամ կրկնելով – ինքը, որ խուսափում է կրկնություններից, – ցույց է տալիս, որ այն (կրկնված նյութը) երկու աղբյուրներում է գտել՝ բանավոր կամ գրավոր։ Ավելին, եթե Ղուկասի գրության մեջ վերարտադրված այս կրկնություններից մեկը ոճով ավելի նման է Մարկոսին, քան մյուսը (կրկնությունը), սա լուրջ նշան է, որ Ղուկասն աչքի առջև ունեցել է Մարկոսին կամ, առնվազն, կարդացել է նրա գրած Ավետարանը»[1]։

Ահա՛ այն «կրկնակ նյութերի» ցանկը, որ հանդիպում ենք Ղուկասի մոտ. 8, 16 = 11, 33; 8, 17 = 12, 2; 11, 43 = 12, 38; 8, 18 = 19, 26; 9, 5 = 10, 10; 9, 23 = 14, 27; 9, 24 = 17, 33։

[1] M.J. Lagrange, Evangile selon Saint Luc, p. 52-54.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։