
Թալմուդ
- 01
- 02
-
03
-
- Մարկոսը Հիսուսին տեսե՞լ է, թե՞ ո՛չ
- Երկրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել
- Երկրորդ Ավետարանի հեղինակը Մարկոսն է
- Ներքին փաստեր
- Երկրորդ Ավետարանը գրվել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար
- Երկրորդ Ավետարանի նպատակը
- Ե՞րբ է գրվել երկրորդ Ավետարանը
- Որտե՞ղ է գրվել երկրորդ Ավետարանը
- Մարկոսի Ավետարանի լեզուն և ոճը
-
- ա) «Բանավոր ավանդության» վարկած
- բ) Համատես Ավետարանների փոխադարձ կախումնավորության վարկած
- բ.1) Մարկոսն անկախ է Մատթեոսից և Ղուկասից
- բ.2) Մատթեոսն ու Ղուկասը փոխադարձաբար անկախ են
- բ.3) Մարկոսն ու Ղուկասը
- բ.3.1) Բացթողումները
- բ.3.2) Հավելումներ և հպումներ
- բ.3.3) Տեղափոխություններ
- բ.3.4) Կրկնակ նյութերի փաստը
- բ.4) Առարկություն Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորության դեմ
- բ.5) Մատթեոսը և Մարկոսը
- բ.6) Եզրակացություն
- գ) Ավետարանների աղբյուրները
- դ) Եզրակացություն
-
- Չորրորդ Ավետարանը հայտնի է եղել Երկրորդ դարի առաջին կեսին
- Չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է
- Տարակույսներ
- Ա՛յլ առարկություններ
- Լռության առարկությունը
- Մեկ ա՛յլ առարկություն
- Ներքին փաստեր
- Չորրորդ Ավետարանի հեղինակը հրեա է
- Չորրորդ Ավետարանիչն ականատես վկա է
- Չորրորդ Ավետարանի ամբողջականության հարցը
- Չորրորդ Ավետարանի նյութերի հաջորդականության մասին
- Առերևույթ հակասություններ
- Հովհաննես Ավետարանիչը և մյուս երեք Ավետարանները
- Միջավայրի ազդեցությունը չորրորդ Ավետարանի վրա
- Չորրորդ Ավետարանի լեզուն և ոճը
- Որտե՞ղ և ե՞րբ է գրվել չորրորդ Ավետարանը
- Եզրակացություն
-
-
-
-
-
04
-
-
05
-
Արժե մի քանի խոսք էլ ասել Թալմուդի մասին, որը հրեաների ավանդությունները պարունակող գիրքն է։
Երկրորդ դարի ավարտին մի քանի ռաբբիներ՝ Հուդա իշխան, Ագիպպա և այլոք, ովքեր Թաննայեցիներ են կոչվում, մի հատորի մեջ ամփոփեցին իրենց նախնիների ուսուցումներն ու բերանացի ավանդությունները։ Այդ հատորը կոչվեց Միշնա, որ նշանակում է «կրկնություն»։
Միշնա հատորից հետո մի նոր հավաքածու ևս ի հայտ եկավ, որ կրում էր «Թոսեփթա» անունը։
Թաննայեցի ռաբբիներից հետո Ամորացի կոչված ռաբբիները, մեկնաբանելով «Միշնա» գիրքը, կազմեցին մի նոր հավաքածու, որին «Գեմառա» անունը տվեցին։
Ի վերջո, «Միշնա» և «Գեմառա» հատորների միացմամբ կազմվեց «Թալմուդը», որը երկու խմբագրություն ունի. մեկն արված Երուսաղեմում՝ Հինգերորդ դարում, իսկ երկրորդն արված Բաբելոնում՝ Յոթերորդ դարում։
Թալմուդն իբրև պատմական գործ՝ մեծ արժեք չի ներկայացնում, և Հիսուսի կամ քրիստոնյաների մասին այնտեղ գրվածներն ընդհանրապես նախատական բնույթ են կրում, սակայն, դրանում ներկայացված հրեական միջավայրը, անձնավորությունները, ժողովրդական բարքերը շատ նման են Ավետարաններում նկարագրվածներին։
Թալմուդում հանդիպում ենք հրեաների այն նույն հոգեբանությանն ու մտայնությանը, ինչը որ Ավետարանիչներն են մեզ ներկայացնում։ Այնտեղ հանդիպում ենք կեղծավոր փարիսեցիներին, ովքեր օրենքի միայն նյութական գործադրությանն են հետամուտ, որոնց համար շաբաթ օրերին արգելված է անգամ ոջիլ սատկացնել։ Այնտեղ են նաև ինքնահավան սադուկեցիներն իրենց անվերջանալի վեճերով։
Ինչ վերաբերվում է Հիսուսի մասին գրվածներին, ապա դրանք հերյուրված են թշնամական հոգով ու անհեթեթ սխալներով։
Քրիստոսը զանազան անուններով է ներկայացված։ Հաճախ, նա կոչված է Իր իսկական անունով՝ Հիսուս Նազովրեցի։ Երբեմն սուտ մարգարեի՝ Բաղաամի անունն է Նրան տրված։ Մեկ ա՛յլ տեղ ներկայացված է Պանտեռա անվամբ՝ որպես հռոմեացի մի զինվորի ապօրինի զավակ։ Պանտեռա անունն անտարակույս հունարեն Παρθενος բառն է, որ նշանակում է կույս և հատուկ է Մարիամ Աստվածածնին։ Այս բառը հավանաբար աղավաղվելով՝ Թալմուդում դարձել է Պանտեռա։
Թալմուդի համաձայն՝ Հիսուսը Եգիպտոս է գնացել և այնտեղ մոգություն սովորելուց հետո վերադարձել է Հրեաստան և սկսել է հրեա ժողովրդին Իր մոգություններով խաբել։ Կառավարության կողմից ձերբակալվելով՝ իբրև կախարդ քարկոծվել է և ի վերջո կախաղան է հանվել։
Ցանկացած բանասերի համար շատ դյուրին է հերքել Թալմուդում գտնվող Հիսուսի մասին զրպարտությունները։
Շուրջ 150 թվականին արդեն Հուստինոսն իր «Քրիստոնեության ջատագովություն» գրքում ասում է, որ հրեա ռաբբիներն ամենուրեք Հիսուսի մասին սուտ լուրեր են տարածում։
Թալմուդում այնքան շատ են հակասությունները, ժամանակագրական սխալները, անձանց շփոթությունները, որ չարժի դրանց հերքմամբ զբաղվել։
Մեր համար կարևորն այն է, որ Թալմուդում վխտացող առասպելական պատմվածքներում ճշմարտության արձագանքը կա։
«Արդարև, Թալմուդի հեղինակների համաձայն՝ Հիսուսի կուսական ծնունդն ապօրինի ծնունդ է, հետևաբար՝ Քրիստոսը մարդուց է ծնված, իրական և շոշափելի մարդ է եղել։ Թալմուդի հեղինակների համաձայն՝ Հիսուսի հրաշքներն հարկավոր է Բեհեղզեբուղին կամ մոգությանը վերագրել. ուրեմն, Քրիստոսն իրապես զարմանահրաշ գործեր է կատարել։ Թալմուդի հեղինակների համաձայն՝ Հիսուսի մարմինն Իր մահվանից հետո անհետացել է, հետևաբար՝ Քրիստոսն իրապես մահացել է և Նրա մարմինը գերեզմանում չի գտնվել ... ։ Հակառակորդների զրպարտությունները ծառայում են հաստատելու Քրիստոսի պատմական իրականությունը»[1]։
Թալմուդի հմուտ մասնագետներ են Հերման Լ. Շթրաքը[2], Հանս Ուինդիշը և այլոք, իսկ հրեա մասնագետների մեջ նշանավոր է Յոզեֆ Քլաուշները[3]։ Վերոհիշյալ գիտնականների հանգամանալի ուսումնասիրություններից հետևում է, որ «Թալմուդում իրապես գոյություն ունի մի պատմական անձ՝ Ավետարանների Հիսուսը։ Թալմուդը հերքում է որևէ կեղծիքի ենթադրությունը»[4]։