
Համատես Ավետարանների նյութերի քննարկում
- 01
- 02
-
03
-
- Մարկոսը Հիսուսին տեսե՞լ է, թե՞ ո՛չ
- Երկրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել
- Երկրորդ Ավետարանի հեղինակը Մարկոսն է
- Ներքին փաստեր
- Երկրորդ Ավետարանը գրվել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար
- Երկրորդ Ավետարանի նպատակը
- Ե՞րբ է գրվել երկրորդ Ավետարանը
- Որտե՞ղ է գրվել երկրորդ Ավետարանը
- Մարկոսի Ավետարանի լեզուն և ոճը
-
- ա) «Բանավոր ավանդության» վարկած
- բ) Համատես Ավետարանների փոխադարձ կախումնավորության վարկած
- բ.1) Մարկոսն անկախ է Մատթեոսից և Ղուկասից
- բ.2) Մատթեոսն ու Ղուկասը փոխադարձաբար անկախ են
- բ.3) Մարկոսն ու Ղուկասը
- բ.3.1) Բացթողումները
- բ.3.2) Հավելումներ և հպումներ
- բ.3.3) Տեղափոխություններ
- բ.3.4) Կրկնակ նյութերի փաստը
- բ.4) Առարկություն Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորության դեմ
- բ.5) Մատթեոսը և Մարկոսը
- բ.6) Եզրակացություն
- գ) Ավետարանների աղբյուրները
- դ) Եզրակացություն
-
- Չորրորդ Ավետարանը հայտնի է եղել Երկրորդ դարի առաջին կեսին
- Չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է
- Տարակույսներ
- Ա՛յլ առարկություններ
- Լռության առարկությունը
- Մեկ ա՛յլ առարկություն
- Ներքին փաստեր
- Չորրորդ Ավետարանի հեղինակը հրեա է
- Չորրորդ Ավետարանիչն ականատես վկա է
- Չորրորդ Ավետարանի ամբողջականության հարցը
- Չորրորդ Ավետարանի նյութերի հաջորդականության մասին
- Առերևույթ հակասություններ
- Հովհաննես Ավետարանիչը և մյուս երեք Ավետարանները
- Միջավայրի ազդեցությունը չորրորդ Ավետարանի վրա
- Չորրորդ Ավետարանի լեզուն և ոճը
- Որտե՞ղ և ե՞րբ է գրվել չորրորդ Ավետարանը
- Եզրակացություն
-
-
-
-
-
04
-
-
05
-
Երեք Ավետարանների նյութերը կարելի է բաժանել հետևյալ չորս ընդհանուր մասերի.
Սակայն շատ նմանություններին առընթեր՝ կան նաև իրարից զգալի տարբերություններ։
Օրինակ, Հիսուսի ազգաբանությունը գտնում ենք թե՛ Մատթեոսի[1] և թե Ղուկասի[2] մոտ։ Սակայն երկու ազգացուցակների մեջ իրարից տարբեր անուններ են հիշատակվում[3]։
«Հայր մեր» աղոթքի մեջ էլ Մատթեոսի մոտ յոթը խնդրանքներ կան, մինչդեռ Ղուկասինը միայն հինգ խնդրանքներ ունի։
Մատթեոսի (10, 10) և Ղուկասի (9, 3 և 10, 4) համարների համաձայն՝ Հիսուսն Իր աշակերտներին պատվիրում է, որ ճանապարհորդության ընթացքում իրենց հետ ոչինչ չկրեն, մինչդեռ Մարկոսի (6, 8) համարի համաձայն՝ Հիսուսը թույլատրում է, որ մի գավազան ունենան։
Տարբեր խմբագրություններ են նաև Լեռան քարոզը[4] և Ամենասուրբ Հաղորդության պատրաստման խոսքերը[5]։
Մատթեոսի մոտ հարյուրապետն անձամբ է ներկայանում Հիսուսին[6], մինչդեռ Ղուկասի համաձայն՝ հարյուրապետը Հիսուսի մոտ պատվիրակ է ուղարկում։
Մատթեոսը Երիքովի երկու կույրերի մասին է խոսում, մինչդեռ Մարկոսի և Ղուկասի համաձայն՝ միայն մի կույր է, որ Հիսուսի կողմից բժշկվում է[7]։ Նմանապես, Մատթեոսի համաձայն՝ գերգեսացի դիվահարները երկուսն են, իսկ Մարկոսի համաձայն՝ մեկն է[8]։
Հիսուսի հարության նկարագրության մեջ Մատթեոսի և Մարկոսի համաձայն՝ միայն մի հրեշտակ կա Հիսուսի գերեզմանում, մինչդեռ Ղուկասի համաձայն՝ հրեշտակները երկուսն են[9]։
Կան նաև ա՛յլ նման տարբերակներ, որոնք թեև շարադրանքի էությանը չեն առնչվում, սակայն տարբեր աղբյուրների գոյությունն են մատնանշում։
Իսկ ինչ վերաբերվում է պատմված նյութերի հերթականությանը, ընդհանրապես Մարկոսն ու Ղուկասն[10] իրար հետ հաշտ են ընթանում, մինչդեռ Մատթեոսը տարբեր ուղի է որդեգրում, գլխավորապես Հիսուսի քարոզների և առակների մասին շարադրելիս։ Մատթեոսը սովորություն ունի Հիսուսի խոսքերը մեկտեղել, մինչդեռ Ղուկասի մոտ դրանք մեզ են ներկայանում իրարից բաժանված ձևով։
Ահա՛ այն գլուխների ցանկը, որոնցում Մատթեոսն ու Մարկոսը միևնույն հերթականությունն են պահել.
Ղուկասը, նույնիսկ իր կողմից հավելումներ կամ հապավումներ անելու դեպքում, ընդհանրապես հետևում է Մարկոսին։ Երբեմն, սակայն, հաջորդականության շեղումներ է թույլ տալիս, այսպես՝ Հիսուսի այցելությունը Նազարեթ[11], Առաքյալների ընտրությունը[12], Տաճարից վաճառականների վռնդումը[13], Հիսուսի խաչելության նկարագրությունը և ա՛յլ[14] նյութեր, Մարկոսի և Ղուկասի մոտ բոլորովին ա՛յլ հերթականություն ունեն։
Բացի նյութերի տեղափոխություններից՝ միևնույն նյութի մեջ կան նաև մասնակի տեղափոխություններ։ Օրինակ՝ Հիսուսի կրած երեք փորձությունների շարքը տարբեր է Մատթեոսի և Ղուկասի մոտ։ Մատթեոսն իբրև երկրորդ փորձություն պատմում է այն պարագան, երբ Հիսուսը սատանայի կողմից տաճարի աշտարակի վրա է տարվում[15]։ Մինչդեռ Ղուկասի մոտ երկրորդ փորձության նկարագրության մեջ Հիսուսը սատանայի կողմից լեռ է բարձրացվում[16]։
Ուրիշ օրինակ. Մատթեոսը սերմնացանի առակում գրում է. «Եվ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց. կար որ մեկին՝ հարյուր. և կար որ մեկին՝ վաթսուն. և կար որ մեկին՝ երեսուն» (Մտթ 13, 8)։ Մարկոսը, հեղաշրջելով թվերի հերթականությունը, ասում է. «Մեկի տեղ՝ երեսուն, մեկի տեղ՝ վաթսուն և մեկի տեղ՝ հարյուր» (Մրկ 4, 8)։
Մեր ուսումնասիրությունը խորացնելով՝ նաև նշմարում ենք, որ երեք Ավետարաններում գոյություն ունեն ավելորդաբանություններ, ասացվածքների, բայերի՝ դասական ձևով գործածության նմանություններ։
Օրինակ՝ Մատթեոսը գրում է, որ Հիսուսը տեսավ Սիմոնին և Անդրեասին, ովքեր ուռկան էին նետում ծովը, «քանի որ ձկնորս էին» (Մտթ 4, 18)։ Նույն բացատրական արտահայտությունը կա նաև Մարկոսի մոտ, որ ասում է. «ուռկանները ծովն էին նետում, քանի որ ձկնորս էին» (Մրկ 1, 16)։
Նմանապես Մատթեոսի մոտ գտնում ենք. «Ինչի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով, - որ հաստատված է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ)» (Մտթ 24, 15)։ Մարկոսը ևս կրկնում է նույն բացատրությունը. «Եվ երբ տեսնեք սարսափելի պղծությունը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպետք է լիներ (ով կարդում է, թող իմանա)» (Մրկ 13, 14)։
Երեք Ավետարանների միջև զգալի են նաև բառերի նմանություններ։ Պարզ մի օրինակ տալու համար ասենք, որ Հովհաննես Մկրտչի քարոզչությունը Մատթեոսն ու Ղուկասը նկարագրել են մոտավորապես վաթսուն բառերով, որոնք մեծավ մասամբ իրար նման են։
Նմանապես, զարմանալիորեն հանդիպում ենք մի քանի հազվագյուտ բառերի, օրինակ α՚παρθη = պիտի առնվի[17], ε՚πιβλημα = կարկատան[18], χατεγε՚λων αυ՚του՚ = ծաղրում էին նրան[19] և այլն, որոնք ողջ նոր Կտակարանում միայն վերը նշված հատվածներում են հանդիպում։
Նկատելի է նաև, որ Հին Կտակարանից երբեմն այնպիսի մեջբերումներ կան, որոնք նման են երեք Ավետարաններում, սակայն եբրայեցերեն բնագրում կամ Յոթանասնից հունարեն թարգմանության մեջ տարբեր երանգավորում ունեն։
Այս մեջբերումներից են, օրինակ, Եսայի մարգարեից վերցված այս տողերը. «Ահա՛ նրա ձայնը, որ գոչում է անապատում. պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք նրա շավիղները»[20]։ Եվ կամ. «Որովհետև սրա մասին է գրվածը. Ահա՛ ես կուղարկեմ իմ պատգամավորին քո առջևից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի»[21]։
Համատես Ավետարաններում գտնվող վերոնշյալ նմանությունները մի կողմից եթե մեզ մղում են մտածելու, որ դրանք մեկը մյուսից են օգտվել, մյուս կողմից էլ, սակայն, դրանցում գտնվող անհամաձայն կետերը մեզ մղում են զանազան ենթադրությունների դիմել։ Այս նյութերի վերաբերյալ հաջորդիվ պիտի մասնագետների կարծիքներից գլխավորները քննարկենք։