
Հիսուսի «Խոսքեր»
- 01
- 02
-
03
-
- Մարկոսը Հիսուսին տեսե՞լ է, թե՞ ո՛չ
- Երկրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել
- Երկրորդ Ավետարանի հեղինակը Մարկոսն է
- Ներքին փաստեր
- Երկրորդ Ավետարանը գրվել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար
- Երկրորդ Ավետարանի նպատակը
- Ե՞րբ է գրվել երկրորդ Ավետարանը
- Որտե՞ղ է գրվել երկրորդ Ավետարանը
- Մարկոսի Ավետարանի լեզուն և ոճը
-
- ա) «Բանավոր ավանդության» վարկած
- բ) Համատես Ավետարանների փոխադարձ կախումնավորության վարկած
- բ.1) Մարկոսն անկախ է Մատթեոսից և Ղուկասից
- բ.2) Մատթեոսն ու Ղուկասը փոխադարձաբար անկախ են
- բ.3) Մարկոսն ու Ղուկասը
- բ.3.1) Բացթողումները
- բ.3.2) Հավելումներ և հպումներ
- բ.3.3) Տեղափոխություններ
- բ.3.4) Կրկնակ նյութերի փաստը
- բ.4) Առարկություն Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորության դեմ
- բ.5) Մատթեոսը և Մարկոսը
- բ.6) Եզրակացություն
- գ) Ավետարանների աղբյուրները
- դ) Եզրակացություն
-
- Չորրորդ Ավետարանը հայտնի է եղել Երկրորդ դարի առաջին կեսին
- Չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է
- Տարակույսներ
- Ա՛յլ առարկություններ
- Լռության առարկությունը
- Մեկ ա՛յլ առարկություն
- Ներքին փաստեր
- Չորրորդ Ավետարանի հեղինակը հրեա է
- Չորրորդ Ավետարանիչն ականատես վկա է
- Չորրորդ Ավետարանի ամբողջականության հարցը
- Չորրորդ Ավետարանի նյութերի հաջորդականության մասին
- Առերևույթ հակասություններ
- Հովհաննես Ավետարանիչը և մյուս երեք Ավետարանները
- Միջավայրի ազդեցությունը չորրորդ Ավետարանի վրա
- Չորրորդ Ավետարանի լեզուն և ոճը
- Որտե՞ղ և ե՞րբ է գրվել չորրորդ Ավետարանը
- Եզրակացություն
-
-
-
-
-
04
-
-
05
-
Մեր նյութի հետ կապ ունեն նաև այն համառոտ գրությունները, որոնք «անգիր» (Agrapha) անվան ներքո հասել են մեզ։
Այս գրությունների նյութն են ընդհանրապես Հիսուսի զանազան «խոսքերը» (Logía), որոնք գրավոր Ավետարաններ մուտք չեն գործել։ Դրանցից մի մասը գտնում ենք Սուրբ Հայրերի գործերում և ուրիշ զանազան հին գրություններում։
Տասնիններորդ դարի վերջում Եգիպտոսում պապիրուսի հին կտորներ գտնվեցին, որոնք Logía կոչված այս գրություններից են պարունակում։
1897 թվականից սկսված՝ Գրենֆելն[1] ու Հանթը[2] Եգիպտոսում գտնված անգիր գրությունների մի ժողովածու հրատարակեցին՝ «Oxyrhynchus Papyri» խորագրով։
«Egerton» անվամբ ճանաչված նշանավոր պապիրուսը, որ 1935 թվականին լույս տեսավ Իդրիս Բելլ[3] և Սքիթ[4] հեղինակների ջանքերով և «Անծանոթ Ավետարանի մի պատառիկ» խորագրով, մասնագետների կարծիքով՝ գրվել է Քրիստոսից հետո 120-150 թվականների միջև։
Մեզ հասել են նաև կարճ և իրարից անջատ Հիսուսի «խոսքեր», որ սկսվում են «Հիսուսն ասում է» բառերով։ Այս վերջինները համարվում են Երկրորդ և Երրորդ դարերի գործեր։
Ահա՛ մի քանի նմուշ «Խոսքեր» (Logía) կոչված գրություներից.
«Հիսուսն ասում է. Եթե շաբաթը սուրբ չպահեք, չե՛ք կարող Հորը տեսնել»։
«Հիսուսն ասում է. Աշխարհի մեջ գտնվեցի և մարմնով երևացի, և բոլորին գինովցած գտա. նրանցից ո՛չ մեկը ծարավ չէր, և հոգիս մարդկանց որդիների պատճառով տխրեց, որովհետև իրենց սրտում կույր են և չեն տեսնում»։
«Հիսուսն ասում է. Որտեղ որ երկուսն են, նրանք առանց Աստծո չեն, և որտեղ մի հոգի կա, ասում եմ, որ Ես իր հետ եմ։ Վերցրո՛ւ քարը, և այնտեղ Ինձ պիտի գտնես, կոտրի՛ր փայտը, և ես այնտեղ եմ»։
«Հիսուսն ասում է. Չկա որևէ մարգարե, որ իր երկրում ընդունելի լինի և որևէ բժիշկ, որ բժշկություն անի նրանց մեջ, որոնք իրեն ճանաչում են»։
«Հիսուսն ասում է. Բարձր լեռան վրա կառուցված և ամրացված քաղաքը չի կարող փլվել և ո՛չ էլ՝ գաղտնի մնալ», և այլն։