
Հիսուսի «Խոսքերի» ծագումը և արժեքը
- 01
- 02
-
03
-
- Մարկոսը Հիսուսին տեսե՞լ է, թե՞ ո՛չ
- Երկրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել
- Երկրորդ Ավետարանի հեղինակը Մարկոսն է
- Ներքին փաստեր
- Երկրորդ Ավետարանը գրվել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար
- Երկրորդ Ավետարանի նպատակը
- Ե՞րբ է գրվել երկրորդ Ավետարանը
- Որտե՞ղ է գրվել երկրորդ Ավետարանը
- Մարկոսի Ավետարանի լեզուն և ոճը
-
- ա) «Բանավոր ավանդության» վարկած
- բ) Համատես Ավետարանների փոխադարձ կախումնավորության վարկած
- բ.1) Մարկոսն անկախ է Մատթեոսից և Ղուկասից
- բ.2) Մատթեոսն ու Ղուկասը փոխադարձաբար անկախ են
- բ.3) Մարկոսն ու Ղուկասը
- բ.3.1) Բացթողումները
- բ.3.2) Հավելումներ և հպումներ
- բ.3.3) Տեղափոխություններ
- բ.3.4) Կրկնակ նյութերի փաստը
- բ.4) Առարկություն Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորության դեմ
- բ.5) Մատթեոսը և Մարկոսը
- բ.6) Եզրակացություն
- գ) Ավետարանների աղբյուրները
- դ) Եզրակացություն
-
- Չորրորդ Ավետարանը հայտնի է եղել Երկրորդ դարի առաջին կեսին
- Չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է
- Տարակույսներ
- Ա՛յլ առարկություններ
- Լռության առարկությունը
- Մեկ ա՛յլ առարկություն
- Ներքին փաստեր
- Չորրորդ Ավետարանի հեղինակը հրեա է
- Չորրորդ Ավետարանիչն ականատես վկա է
- Չորրորդ Ավետարանի ամբողջականության հարցը
- Չորրորդ Ավետարանի նյութերի հաջորդականության մասին
- Առերևույթ հակասություններ
- Հովհաննես Ավետարանիչը և մյուս երեք Ավետարանները
- Միջավայրի ազդեցությունը չորրորդ Ավետարանի վրա
- Չորրորդ Ավետարանի լեզուն և ոճը
- Որտե՞ղ և ե՞րբ է գրվել չորրորդ Ավետարանը
- Եզրակացություն
-
-
-
-
-
04
-
-
05
-
Եղել են ուսումնասիրողներ, ովքեր ասել են, թե Հիսուսի այս «Խոսքերն» Ավետարաններից ավելի հին գրություններ են, որոնցից օգտվել են Ավետարանիչները։
Ուրիշների համաձայն, այս «Խոսքերը» պատկանում են Ղուկասի կողմից հիշատակված այն հեղինակներին, «ովքեր ձեռնամուխ եղան կատարված դեպքերի պատմությունը շարադրելուն»[1]։
Պապիաս եպիսկոպոսը շուրջ 120 թվականին գրել է. «Մատթեոսը եբրայեցերեն լեզվով կարգի դրեց (Հիսուսի) խոսքերը (Logía), հետո յուրաքանչյուր ոք այն մեկնաբանեց իր կարողության համաձայն»[2]։
Ուսումնասիրողներից ոմանք էլ Հիսուսի «Խոսքերը» ցանկանում են նույնացնել վերը նշված տողերի մեջ Պապիասի ակնարկած Հիսուսի «խոսքերի» հետ։
Այսօր, սակայն, մասնագետների շրջանում տիրող կարծիքն է, որ Հիսուսի «Խոսքերը» մեծ մասամբ մեզ ծանոթ չորս Ավետարաններից ներշնչված հատվածներ են, կամ էլ՝ Ավետարաններում գտնվող Հիսուսի խոսքերի աղավաղված զանազան ձևերը։
Սակայն չի բացառվում, որ այս ու այն կողմ ցրված այս «խոսքերից» ոմանք Հիսուսի հարազատ խոսքերը լինեն, որոնք Ավետարանիչների կողմից չեն հիշատակվել։
Այսպես, օրինակի համար, Պողոս Առաքյալը Հիսուսի այս խոսքն է հիշատակում. «Լավ է տալը, քան առնելը»[3], որն Ավետարաններում ներկա չէ։ Ոչ ոք տարակույս չունի Պողոս Առաքյալի կողմից հիշատակված Հիսուսի խոսքի վավերականության մասին։
Առաջին դարում Կղեմես հայրապետը Կորնթացիներին գրված իր նամակում Հիսուսին է վերագրում հետևյալ խոսքերը. «Ինչպես որ անեք, այնպես էլ ձեր հանդեպ պիտի անեն. ինչպես որ դատեք, այնպես էլ պիտի դատվեք, ինչպես մարդասեր լինեք, ձեր նկատմամբ էլ նույնպես մարդասիրաբար պիտի վարվեն»։
Երկրորդ դարում Սբ. Հուստինոսի (150) «Երկխոսություն Տրիփոն հրեայի հետ» գրքում Հիսուսին վերագրված հետևյալ խոսքերն ենք գտնում. «Ինչ բանի վրա որ ձեզ բռնեմ, դրա համեմատ էլ ձեզ պիտի դատեմ»։
Որոգինեսի գրություններում Հիսուսին է վերագրվում հետևյալ խոսքը. «Ով որ մոտ է Ինձ, մոտ է կրակի. ով որ հեռու է Ինձնից, հեռու է արքայությունից»։
Կղեմես Ալեքսանդրացու և Տերտուղիանոսի գործերում հանդիպում ենք Հիսուսին վերագրվող հետևյալ խոսքին. «Եղբորդ տեսար, ուրեմն՝ Աստծուն տեսար»։
Հիսուսին վերագրված վերոհիշյալ «խոսքերը» վավերական լինեն, թե ոչ, Նոր Կտակարանի սրբազան ժառանգության վրա մեծ նորություն չեն ավելացնում։