
Ղուկասի բանավոր աղբյուրները
- 01
- 02
-
03
-
- Մարկոսը Հիսուսին տեսե՞լ է, թե՞ ո՛չ
- Երկրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել
- Երկրորդ Ավետարանի հեղինակը Մարկոսն է
- Ներքին փաստեր
- Երկրորդ Ավետարանը գրվել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար
- Երկրորդ Ավետարանի նպատակը
- Ե՞րբ է գրվել երկրորդ Ավետարանը
- Որտե՞ղ է գրվել երկրորդ Ավետարանը
- Մարկոսի Ավետարանի լեզուն և ոճը
-
- ա) «Բանավոր ավանդության» վարկած
- բ) Համատես Ավետարանների փոխադարձ կախումնավորության վարկած
- բ.1) Մարկոսն անկախ է Մատթեոսից և Ղուկասից
- բ.2) Մատթեոսն ու Ղուկասը փոխադարձաբար անկախ են
- բ.3) Մարկոսն ու Ղուկասը
- բ.3.1) Բացթողումները
- բ.3.2) Հավելումներ և հպումներ
- բ.3.3) Տեղափոխություններ
- բ.3.4) Կրկնակ նյութերի փաստը
- բ.4) Առարկություն Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորության դեմ
- բ.5) Մատթեոսը և Մարկոսը
- բ.6) Եզրակացություն
- գ) Ավետարանների աղբյուրները
- դ) Եզրակացություն
-
- Չորրորդ Ավետարանը հայտնի է եղել Երկրորդ դարի առաջին կեսին
- Չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է
- Տարակույսներ
- Ա՛յլ առարկություններ
- Լռության առարկությունը
- Մեկ ա՛յլ առարկություն
- Ներքին փաստեր
- Չորրորդ Ավետարանի հեղինակը հրեա է
- Չորրորդ Ավետարանիչն ականատես վկա է
- Չորրորդ Ավետարանի ամբողջականության հարցը
- Չորրորդ Ավետարանի նյութերի հաջորդականության մասին
- Առերևույթ հակասություններ
- Հովհաննես Ավետարանիչը և մյուս երեք Ավետարանները
- Միջավայրի ազդեցությունը չորրորդ Ավետարանի վրա
- Չորրորդ Ավետարանի լեզուն և ոճը
- Որտե՞ղ և ե՞րբ է գրվել չորրորդ Ավետարանը
- Եզրակացություն
-
-
-
-
-
04
-
-
05
-
Էմիլ Օստին[1], ով Նոր Կտակարանի նշանավոր մասնագետ է եղել, Ղուկասի Ավետարանը մանրազնին ուսումնասիրելուց հետո[2] Ղուկասի բանավոր աղբյուրներից մի քանիսն է մատնանշում։ Նրա համաձայն՝ Ղուկասն Անտիոքում պիտի որ հանդիպած լինի առաջին շրջանի քրիստոնյաներին, ովքեր իր համար, անշուշտ, հիանալի տեղեկատուներ էին։
Ամենայն հավանականությամբ Մանայեն (Գրծ 13, 1), ով Հերովդեսի մանկության ընկերն էր, Ղուկասին հաղորդել է Հերովդեսի առջև Հիսուսի ներկայանալու բոլոր մանրամասնությունները (Ղկս 23, 7-12)։
Գլխավորապես, Պաղեստինի Կեսարիա քաղաքում, որտեղ երկու տարի մնացել է Պողոսի հետ (59-60), Ղուկասն իր պրպտումներն անելու համար բավականին ժամանակ է ունեցել։
Նա հարաբերության մեջ էր սարկավագ Փիլիպպոսի՝ Սամարիայի առաքյալի հետ (Գրծ 21, 8), ումից, հավանաբար, վերցրել էր իր Ավետարանի այն մի քանի դրվագները, որոնք Սամարիայում էին պատահել (Ղկս 9, 52-56; 17, 11-19)։
Նկատելի կետ է նաև այն, որ Ղուկասը համակրանքով է խոսում Սամարիայի մասին։
Ղուկասն, անտարակույս, հանդիպել է նաև Հովհաննես Մկրտչի աշակերտների հետ, մասնավորապես Կղեովպասի (Ղկս 24, 18), Հովհաննես Առաքյալի և կամ նրա շրջապատի քրիստոնյաների հետ, ու նրանցից թանկագին տեղեկություններ է քաղել։
Այս շփումները ինչ որ տեղ բացատրում են այն բազմաթիվ նմանությունները, որոնք նշմարվում են երրորդ և չորրորդ Ավետարաններում, օրինակ՝ Պիղատոսի առաջ Հիսուսի ներկայանալու նկարագրության մանրամասնությունները (Ղկս 23, 2-25.46; 24, 12.37-43)։
Այնպես է երևում, որ Ղուկասը ծանոթ էր նաև կանանց այն խմբակին, ովքեր հետևում էին Հիսուսին, ինչպես Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Շուշանը, մեղավոր կինը, ում անունը Ղուկասը փափկանկատությամբ չի նշում (Ղկս 7, 37), Մարթան և Մարիամը (Ղկս 10, 38), ինչպես նաև խաչի հետևից գնացող և թափոր կազմող «Երուսաղեմի դուստրերից» (Ղկս 23, 28) շատերը։
Անտարակույս, երրորդ Ավետարանչի գլխավոր աղբյուրներից մեկը Մարիամ Աստվածածինն է, ումից Ղուկասը մեծապես օգտված է երևում, հատկապես իր Ավետարանի առաջին գլուխների նյութերի համար։
Արդարև, Մարիամից ավելի ո՞վ կարող էր տեղյակ լինել հրեշտակի ավետման, Եղիսաբեթին այցելության, «Մեծացուսցէ» օրհներգի, Հիսուսի ծննդյան մանրամասնությունների, հովիվների տեսիլքի, Հիսուսի թլփատման, տաճարում ընծայման, Սիմոն ծերունու օրհնության, Աննա մարգարեուհու, տասներկուամյա մանուկ Հիսուսի կորելու և ա՛յլ դրվագների մասին։ Ղուկասը չէ՞ որ Մարիամի մասին ասում է. Հիսուսի «մայրն այս ամենն իր սրտում էր պահում» (Ղկս 2, 51)։