Չորրորդ Ավետարանիչն ականատես վկա է
- 01
- 02
-
03
-
- Մարկոսը Հիսուսին տեսե՞լ է, թե՞ ո՛չ
- Երկրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել
- Երկրորդ Ավետարանի հեղինակը Մարկոսն է
- Ներքին փաստեր
- Երկրորդ Ավետարանը գրվել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար
- Երկրորդ Ավետարանի նպատակը
- Ե՞րբ է գրվել երկրորդ Ավետարանը
- Որտե՞ղ է գրվել երկրորդ Ավետարանը
- Մարկոսի Ավետարանի լեզուն և ոճը
-
- ա) «Բանավոր ավանդության» վարկած
- բ) Համատես Ավետարանների փոխադարձ կախումնավորության վարկած
- բ.1) Մարկոսն անկախ է Մատթեոսից և Ղուկասից
- բ.2) Մատթեոսն ու Ղուկասը փոխադարձաբար անկախ են
- բ.3) Մարկոսն ու Ղուկասը
- բ.3.1) Բացթողումները
- բ.3.2) Հավելումներ և հպումներ
- բ.3.3) Տեղափոխություններ
- բ.3.4) Կրկնակ նյութերի փաստը
- բ.4) Առարկություն Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորության դեմ
- բ.5) Մատթեոսը և Մարկոսը
- բ.6) Եզրակացություն
- գ) Ավետարանների աղբյուրները
- դ) Եզրակացություն
-
- Չորրորդ Ավետարանը հայտնի է եղել Երկրորդ դարի առաջին կեսին
- Չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է
- Տարակույսներ
- Ա՛յլ առարկություններ
- Լռության առարկությունը
- Մեկ ա՛յլ առարկություն
- Ներքին փաստեր
- Չորրորդ Ավետարանի հեղինակը հրեա է
- Չորրորդ Ավետարանիչն ականատես վկա է
- Չորրորդ Ավետարանի ամբողջականության հարցը
- Չորրորդ Ավետարանի նյութերի հաջորդականության մասին
- Առերևույթ հակասություններ
- Հովհաննես Ավետարանիչը և մյուս երեք Ավետարանները
- Միջավայրի ազդեցությունը չորրորդ Ավետարանի վրա
- Չորրորդ Ավետարանի լեզուն և ոճը
- Որտե՞ղ և ե՞րբ է գրվել չորրորդ Ավետարանը
- Եզրակացություն
-
04
-
05
-
Տարակույս չկա, որ չորրորդ Ավետարանի հեղինակը քաջածանոթ է եղել հրեական բարքերին, սովորություններին, նիստուկացին, մանրամասն նկարագրում է նույն շրջանի տիրապետող մտայնությունը, հրեաների ու սամարացիների միջև տիրող հակառակության ոգին։ Փարիսեցիներին ու օրենսգետներին ներկայացնում է որպես ժողովրդին արհամարհող, հպարտ ու ինքնահավան առաջնորդներ։
Ըստ հրեական նեղմիտ մտայնության՝ Առաքյալներն էլ են գայթակղվում, երբ տեսնում են, որ հրեա լինելով հանդերձ՝ Հիսուսը ջրհորի մոտ խոսում է սամարացի կնոջ հետ։
Հիսուսի ժամանակաշրջանի Պաղեստինն է, որ տեսնում ենք չորրորդ Ավետարանում՝ իր բնակչության հարազատ դիմագծով ու բարքերով։
Չորրորդ Ավետարանիչը մի քանի անգամ կրկնում է ականատես վկա լինելու իր հանգամանքը։
Այսպես, նա գրում է. « ... և տեսանք նրա փառքը ... »[1], « ... զինվորներից մեկը տեգով խոցեց Նրա կողը, և իսկույն արյուն և ջուր ելավ։ Եվ ով այս բանը տեսավ, վկայեց. և նրա վկայությունը ճշմարիտ է»[2]։
Նմանապես, Հովհաննես Առաքյալի Առաջին նամակում կարդում ենք. «Ում մասին լսեցինք, ինչ որ մեր աչքերով տեսանք, ինչը որ մեր ձեռքերը շոշափեցին»[3]։
Բանասերների մեծամասնությունը նկատի առնելով գաղափարների, ոճի և լեզվի նույնությունը՝ ընդունում է, որ չորրորդ Ավետարանի և վերոհիշյալ Նամակի հեղինակը միևնույն անձն է։
Հետևաբար, թող որ չառարկվի, թե վերոհիշյալ պնդումները մեծ արժեք չեն ներկայացնում, քանի որ դրանց հեղինակը հոգնակի ձևով է խոսում (մենք տեսանք, լսեցինք և այլն)։
«Մենք» հոգնակի ձևը, ինչպես գեղեցիկ կերպով մեկնաբանում է Ալֆրեդ Լուազին[4], առաքելական «մենքն» է՝ հակադրված ընթերցողներին կամ համայնքին, ում հասցեագրված է Ավետարանը։
Արդարև, վերջին Ավետարանի հեղինակն ականատես է, ով ապրել է իր նկարագրած միջավայրում։ Նա, հակառակ հայեցողական նկարագիր ցուցաբերելուն, կարծես մյուս երեք Ավետարանիչներից ավելի ծանոթ է Պաղեստինի աշխարհագրական քարտեզին։
Օրինակ, երեք Ավետարանիչները Հովհաննես Կարապետի մկրտելու վայրն ընդհանուր կերպով Հորդանանն են մատնանշում, մինչդեռ չորրորդ Ավետարանիչը ճշգրիտ վայրն է նշում՝ «Այենոնում, Երուսաղեմի մոտ»[5]։ Դարձյալ, Հովհաննես Առաքյալն է, որ երկու տարբեր «Բեթանիաներ» է զանազանում. մեկը Երուսաղեմի մոտ[6], իսկ երկրորդը «Հորդանանի մյուս կողմում»[7]։
Հովհաննես Առաքյալը չի գոհանում միայն երկու տարբեր «Բեթանիաների» գոյությունը շեշտելով, այլ՝ նաև ավելացնում է, որ դրանցից մեկը «Երուսաղեմից տասնհինգ ասպարեզ հեռու»[8] է գտնվում։
Նմանապես, Կանա գյուղի անվան կապակցությամբ «գալիլեացիներինը» բացատրությունն է ավելացնում, որպեսզի ընթերցողն այն չշփոթի մյուս «Կանա» գյուղի հետ, որ Սիրիայի սահմանի մոտ էր գտնվում[9]։
Պրոբատիկեի անդամալույծի պատմությունը, որը միայն Հովհաննես Ավետարանիչն է նկարագրել, շատերի կարծիքով առասպել էր, իսկ ավազանն էլ՝ երևակայական կամ խորհրդանշական ինչ որ մի բան։ Սակայն, վերջերս կատարված պեղումների ընթացքում գտնվեցին ավազանն ու դրան կից հինգ սրահները, որոնք կատարյալ ճշգրտությամբ ներկայացված են չորրորդ Ավետարանում[10]։
Եվ կրկին, Հովհաննես Առաքյալն է, որ ճշգրտորեն մատնանշել է այն վայրը, որտեղ գտնվում է Հակոբ նահապետի ջրհորը[11]։
Չորրորդ Ավետարանչի ականատես վկա լինելը փաստելու համար Անդրե Ֆոյյեն[12] հետևյալ նուրբ անդրադարձությունն է անում. «Չորրորդ Ավետարանի հեղինակն իրեն շատ անկախ է ցույց տալիս համատես երեք Ավետարաններից և չի վախենում, հարկ եղած դեպքում, նրանց հակասել։ Եվ սակայն, երբեմն, զարմանալիորեն միանում է նրանց, ինչը երբեք չի կարող ինչ որ հաշվենկատության արդյունք լինել. այսպես, Պետրոսի հակազդեցությունն ի տես Հիսուսի խոնարհեցումներին (հմմտ. Հվհ 14, 8 և Մրկ 8, 32), Մարթայի ու Մարիամի յուրահատուկ նկարագրերը (հմմտ. Հվհ 11 և Ղկս 10, 38-42)։ Բոլոր այս երևույթները լավագույն կերպով բացատրվում են, երբ նա ենթադրվում է ականատես վկա լինել»[13]։