Չորրորդ Ավետարանի նյութերի հաջորդականության մասին
- 01
- 02
-
03
-
- Մարկոսը Հիսուսին տեսե՞լ է, թե՞ ո՛չ
- Երկրորդ Ավետարանը Առաջին և Երկրորդ դարերում տարածում ունեցող գիրք է եղել
- Երկրորդ Ավետարանի հեղինակը Մարկոսն է
- Ներքին փաստեր
- Երկրորդ Ավետարանը գրվել է հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների համար
- Երկրորդ Ավետարանի նպատակը
- Ե՞րբ է գրվել երկրորդ Ավետարանը
- Որտե՞ղ է գրվել երկրորդ Ավետարանը
- Մարկոսի Ավետարանի լեզուն և ոճը
-
- ա) «Բանավոր ավանդության» վարկած
- բ) Համատես Ավետարանների փոխադարձ կախումնավորության վարկած
- բ.1) Մարկոսն անկախ է Մատթեոսից և Ղուկասից
- բ.2) Մատթեոսն ու Ղուկասը փոխադարձաբար անկախ են
- բ.3) Մարկոսն ու Ղուկասը
- բ.3.1) Բացթողումները
- բ.3.2) Հավելումներ և հպումներ
- բ.3.3) Տեղափոխություններ
- բ.3.4) Կրկնակ նյութերի փաստը
- բ.4) Առարկություն Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորության դեմ
- բ.5) Մատթեոսը և Մարկոսը
- բ.6) Եզրակացություն
- գ) Ավետարանների աղբյուրները
- դ) Եզրակացություն
-
- Չորրորդ Ավետարանը հայտնի է եղել Երկրորդ դարի առաջին կեսին
- Չորրորդ Ավետարանի հեղինակը Հովհաննես Առաքյալն է
- Տարակույսներ
- Ա՛յլ առարկություններ
- Լռության առարկությունը
- Մեկ ա՛յլ առարկություն
- Ներքին փաստեր
- Չորրորդ Ավետարանի հեղինակը հրեա է
- Չորրորդ Ավետարանիչն ականատես վկա է
- Չորրորդ Ավետարանի ամբողջականության հարցը
- Չորրորդ Ավետարանի նյութերի հաջորդականության մասին
- Առերևույթ հակասություններ
- Հովհաննես Ավետարանիչը և մյուս երեք Ավետարանները
- Միջավայրի ազդեցությունը չորրորդ Ավետարանի վրա
- Չորրորդ Ավետարանի լեզուն և ոճը
- Որտե՞ղ և ե՞րբ է գրվել չորրորդ Ավետարանը
- Եզրակացություն
-
04
-
05
-
Չորրորդ Ավետարանում հեշտությամբ կարելի է նշմարել տրամաբանական հաջորդականության խախտումներ և հետևառաջություններ։
Տանք մի քանի օրինակներ։
3, 31-36, ինչպես նաև 12, 44-50 համարների բովանդակությունը կարծես թե ոչ մի կապ չունի իրենց նախորդ համարների բովանդակության հետ։
Ավելի տրամաբանական է թվում, որ 6րդ գլուխը տեղադրված լիներ 4րդ գլխից անմիջապես հետո, իսկ 4րդ, 5րդ, 6րդ, 7րդ գլուխներն իրար են հաջորդում չկապակցված շարքով։
Ի տես նման խանգարումների՝ բազմաթիվ մասնագետներ, ինչպես օրինակ՝ Ռուդոլֆ Բուլթմաննը[1], Ֆրեդերիկ Հոորը[2], Ջոն Բեռնարդը[3], Բենջամին Բեյքընը[4], Ժաք Գուրբիյոնը[5] և այլոք, երկար աշխատանք են տարել՝ գտնելու համար այն սկզբնական հաջորդականությունը, որ պետք է եղած լիներ չորրորդ Ավետարանում։
Պետք է ասել, որ վերոհիշյալ սրբագրիչների կատարած հետևառաջությունները շատ անգամ կամայական են և բանականությունը չեն գոհացնում։
Ֆրեդերիկ Հոորի համաձայն՝ Ավետարանչի քարտուղարը չորրորդ Ավետարանի ձեռագրերը խառնակ վիճակում է ստացել հեղինակի կողմից և չի կարողացել տրամաբանական հաջորդականություն դնել դրանց մեջ[6]։
Յուլիուս Ուելհաուզենը (1907), Էդուարդ Շվարցը[7] (1908) և ուրիշներ այն կարծիքին են, որ չորրորդ Ավետարանը կազմված է հին զանազան վավերաթղթերի միաձուլմամբ։ Ա՛յլ մասնագետների համաձայն՝ չորրորդ Ավետարանի համար իբրև հիմք է ծառայել մի ընդարձակ գրություն, որի վրա հետագայում ա՛յլ գրություններ են ավելացվել։ Եվ, ի վերջո, եղել են մարդիկ, որոնց համաձայն՝ չորրորդ Ավետարանը զանազան աղբյուրներից է կազմված։
Բուլթմաննը ասում է, թե չորրորդ Ավետարանի աղբյուրներն են եղել՝ ա) Քրիստոսի քարոզները, բ) Քրիստոսի հրաշքները, գ) առանձին պատմություններ, ինչպես նաև Հիսուսի չարչարանքները նկարագրող մի գրություն և այլն, որոնք վերջնական խմբագրողի ձեռքն են ընկել խառնակ վիճակում։
Բուլթմաննը ավելի առաջ գնալով՝ գրում է, թե չորրորդ Ավետարանի վերջին խմբագրողն էլ իր հերթին, ներշնչվելով համատես մյուս երեք Ավետարաններից և նույն շրջանում տիրող քրիստոնեական մտայնությունից, իր կողմից զանազան հավելումներ է արել՝ առանց, սակայն, կարողանալու չորրորդ Ավետարանում նյութերի վերջնական մի հաջորդականություն հաստատելու։
Մաուրո Լաքոնի իտալացի բանասերի պնդմամբ՝ չորրորդ Ավետարանում գտնվող Հիսուսի քարոզներն ու հրաշքները երկու տարբեր գրություններ էին, որոնց միջև ոճի ու գաղափարի թեթև տարբերություն է նշմարվում։ Ավետարանիչը ցանկացել է իր մտադրած կրոնական ծրագրի շրջանակներում այդ երկու գրությունները միաձուլել՝ միաժամանակ նաև աստվածաբանի իր կնիքը դնելով[8]։
Մասնագետների մեծամասնությունը, սակայն, համաձայն է, որ չորրորդ Ավետարանում գտնվող նյութերի հաջորդականությունը որևէ լուրջ փոփոխություն չի կրել, քանի որ մեզ հասած բոլոր հին ձեռագրերը և թարգմանությունները միևնույն հերթականությունն ունեն։
Նույնիսկ «Papyrus Bodmer II» կոչված ձեռագիրը, որն ըստ գիտնականների 200 թվականի գրություն է համարվում, միևնույն հաջորդականությունն է պարունակում։