18) Հայր Վարդան Հացունի (1870-1944) – Գրադարան – Mashtoz.org

18) Հայր Վարդան Հացունի (1870-1944)

Ծնվել է Սեբաստիայի նահանգի Պարտիզակ գյուղում, կրթությունը ստացել է Վենետիկի Մխիթարյան վանքում և դարձել է Միաբանության անդամ: Եղել է մեծանուն բանասեր և ազգագրագետ: Մոտ 40 տարի աշխատել է Մխիթարյան տարբեր վարժարաններում (Վենետիկ, Միլան, Կոստանդնուպոլիս, և այլուր) որպես ուսուցիչ, ապա նաև տեսուչ:

Հացունու աշխատությունները հիմնականում վերաբերվում են Հայ ժողովրդի հին կենցաղին ու սովորույթներին: Լուսաբանել է Հին Հայաստանում երդման առիթները, վայրերը, վկաները, եղանակները և այլն, հետազոտել է ուտեստեղենը, վերլուծել Հայաստանի տարբեր դասերի օգտագործած ճաշատեսակները (այդ թվում նաև հոգևոր ճաշերը): Քննության է առել տարբեր դարաշրջաններում եղած հայկական դրոշները (քաղաքական և եկեղեցական), ճշգրտել է Արշակունյաց, Բագրատունյաց, Ոուբինյանների, տարբեր իշխանական տների, զինվորական դրոշների ձևերը, գույները, նշանները և այլն: Ուսումնասիրել է նաև Հին Հայաստանում դաստիարակության, կրթության զարգացումը: Հանգամանորեն ուսումնասիրել և վերլուծել է աշխարհիկ և եկեղեցական հանդերձների զարգացումը, որը բաժանել է 11 շրջանների (Ուրարտուից մինչև 17րդ դարը): Հացունին բացարձակապես առաջինն է, որ անդրադարձել է պատմության մեջ Հայ կնոջ խաղացած դերին, լուսաբանել է նրա գործունեությունը տարբեր ոլորտներում:

Հացունու հրատարակած աշխատություններից հիշարժան են. «Ճաշեր եւ խնջոյք հին Հայաստանի մեջ» (1912), «Դաստիարակութիւնը հին Հայոց քով» (1923), «Պատմութիւն հին Հայ տարազին» (1924), «Կարեւոր խնդիրներ Հայ Եկեղեցւոյ պատմութենէն» (1927), «Հայ դրօշները պատմութեան մեջ» (1930), «Երդմունք հին Հայոց մէջ» (1932), «Ուղղագրութիւն եւ առոգանութիւն» (1933), «Հայուհին պատմութեան առջեւ» (1936), և այլն (շուրջ 20 հատոր):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։