24) Հայր Մեսրոպ Ճանաշյան (1908-1974) – Գրադարան – Mashtoz.org

24) Հայր Մեսրոպ Ճանաշյան (1908-1974)

Ծնվել է Անկարայում, 1931 թվականին անդամակցել է Միաբանությանը: Եղել է հռչակավոր գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ:

Սովորել է Հռոմում, հետևելով փիլիսոփայության ու աստվածաբանության, և Սորբոնի համալսարանում՝ գրականության դասընթացների: 1939-1942 թվականներին եղել է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի տնօրենը, 1942 թվականից (ընդմիջումներով)՝«Բազմավէպ»ի խմբագիրը, 1955-1969 թվականներին (միաժամանակ)՝ Սբ. Ղազարի տպարանապետը:

Լույս են տեսել Ճանաշյանի «Պատմութիւն արդի Հայ գրականութեան» (1953), «Հայ գրականութեան նոր շրջանի համառօտ պատմութիւն» (1973), «Լորդ Բայրոնը Սբ. Ղազարում» (ֆրանսերեն, 1960), «Սայաթ-Նովա» (1964), «Սբ. Ներսէս Շնորհալու շարականները» (1975) ուսումնասիրությունները, «Հոգետաւիղ» (1954), «Լուսաղբիւր» (1960), «Մեսրոպական» (1963), «Փշրուած քնար» (1973) բանաստեղծությունների ժողովածուները: Կազմել է «Ծաղկաքաղ արդի Հայ գրականութեան» (2 հատոր, 1957, 1960) հատընտիրը, «Հայկական մանրանկարչութիւն» (1966) ալբոմը: Խմբագրել է նաև «Հայ ընտանիք» (1970-1973) ամսագիրը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։