Սաղմոս 116.1 - Կյանքս խլեց մահից – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 116.1 - Կյանքս խլեց մահից

Կցորդ.  
Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը,
բայց չեն կարող սպանել հոգին (Մտթ 10, 28):
կամ.  
Երանելի են ննջեցյալները, որ մահանում են Տիրոջ հավատքով.
հանգստանալու են իրենց հոգնություններից (հմմտ. Հյտ 14, 13):
կամ.   Մինչև մահ հավատարիմ եղիր և քեզ կտամ կյանքի պսակը (Հյտ 2, 10):
կամ.  
Միշտ պատրաստ եղեք պատասխանելու նրանց,
ովքեր հարցնում են ձեզնում եղած հույսի մասին (հմմտ. 1Պտ 3, 15):

 


 
1Այո՛, ես սիրում եմ Տիրոջը,
Նա լսում է իմ աղաչանքների ձայնը.
2դեպի ինձ խոնարհեց Իր ականջը,
այն օրը, երբ կանչեցի Իրեն:
 
3Մահվան պարանները սեղմում էին ինձ,
բռնվել էի դժոխքների ցանցում,
տրտմությունն ու հուսահատությունը նեղում էին ինձ.
4կանչեցի Տիրոջ Անունը,
«Խնդրում եմ Քեզ, Տեր, ազատիր ինձ»:
 
5Տերն արդար է և կարեկից,
մեր Աստվածը ողորմած է.
6Տերը փոքրերի պահապանն է,
խեղճ էի և տվեց ինձ փրկությունը:
 
7Հոգի իմ, վերագտիր քո խաղաղությունը,
որովհետև Տերը սիրում է քեզ.
8կյանքս խլեց մահից,
աչքս՝ արցունքից, ոտքս՝ անկումից:
 
9Ընթանալու եմ Տիրոջ ներկայությանը,
կյանքն ունեցողների երկրում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։