Սաղմոս 70 [69] - Շտապիր օգնելու ինձ, Տեր – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 70 [69] - Շտապիր օգնելու ինձ, Տեր

Սաղմոսերգուի աղոթքը նույնն է, ինչ բոլոր նրանցը, ովքեր այլևս չեն կարողանում դիմանալ շարունակական հալածանքներին ու նեղություններին և ապավինում են միմիայն Աստծուն: Նմանատիպ աղոթքի արդեն հանդիպել ենք 40րդ սաղմոսում (14-18):
 

 
Կցորդ.  
Հոգին և հարսը ասում են. «Ե՛կ»:
Եվ ով լսում է, թող ասի. «Ե՛կ» (Հյտ 22, 17):
կամ.  
Մենք կարող ենք վստահությամբ ասել.
«Տերն իմ օգնականն է, չեմ վախենա» (Եբր 13, 6):
կամ.  
Տերը կազատի ինձ ամեն չարիքից
և կփրկի ինձ Իր երկնային արքայության համար (2Տմ 4, 18):
կամ.  
«Մարանա թհա». «Տեր, ե՛կ»:
Տեր Հիսուսի շնորհը թող ձեր հետ լինի (հմմտ. 1Կր 16, 22-23):

 


 
1Երգչախմբի ղեկավարի համար: Դավթի: Հիշատակելու համար:
 
2Աստված, օգնության հասիր ինձ,
շտապիր օգնելու ինձ, Տեր.
3թող խոնարհվեն և ամոթով մնան,
ովքեր դավադրում են իմ կյանքի դեմ:
 
Թող ետ ընկրկեն, ամոթով ծածկված,
ովքեր չարիք են կամենում ինձ.
4շփոթված՝ ետ վերադառնան,
ովքեր հռչակում են. «Քեզ լավ է այդպես»:
 
5Թող բերկրեն և ցնծան Քեզնում,
բոլոր նրանք, ովքեր փնտրում են Քեզ.
թող միշտ ասեն. «Աստված մեծ է»,
պարգևածդ փրկության սիրահարները:
 
6Ես մի աղքատ եմ, մի նվաստացած,
ո՜վ Աստված, ե՛կ շուտով.
Դու ես իմ օգնությունն ու իմ ազատարարը,
Տեր իմ, մի՛ ուշացիր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։