Սաղմոս 119.4 (Դալեթ) - Ենթարկվում եմ Քո վճիռներին – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.4 (Դալեթ) - Ենթարկվում եմ Քո վճիռներին

Կցորդ.  
Վերցրեք իմ լուծը ձեր վրա
և հանգիստ կգտնեք ձեր անձերի համար (հմմտ. Մտթ 11, 29):
կամ.   Ով լսում է իմ խոսքը, անցել է մահից դեպի կյանք (հմմտ. Հվհ 5, 24):
կամ.   Եթե մեկը պահի իմ խոսքը, մահ չի տեսնի հավիտյան (Հվհ 8, 51):
կամ.  
Ով պահում է Իր պատվիրանները, բնակվում է Աստծո մեջ,
իսկ Աստված՝ իր մեջ (հմմտ. 1Հվհ 3, 24):
 

 
25Անձս հողին է մոտենում,
ապրեցրու ինձ խոսքիդ համաձայն,
26պատմում եմ Քեզ իմ ճանապարհները. Դու պատասխանում ես ինձ,
Քո կամքը սովորեցրու ինձ:
 
27Պատվիրաններիդ ճանապարհում իմաստուն դարձրու ինձ,
կխորհրդածեմ հրաշագործություններիդ շուրջ,
28տրտմությունից գետնին է հավասարվել կյանքս,
ոտքի կանգնեցրու ինձ խոսքիդ համաձայն:
 
29Հեռացրու ինձնից կեղծիքի ճանապարհը,
օրենքիդ մեջ շնորհ արա ինձ.
30հավատարմության ընթացքն ընտրեցի,
ենթարկվում եմ Քո վճիռներին:
 
31Հարում եմ Քո խրատներին, Տեր,
ամոթով չթողնես ինձ.
32հրամաններիդ ճանապարհով եմ ես ընթանում,
Դու ընդարձակում ես իմ սիրտը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։