Սաղմոս 147 [146-147] - Գեղեցիկ է երգել, փառաբանել Տիրոջը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 147 [146-147] - Գեղեցիկ է երգել, փառաբանել Տիրոջը

Կրկին Երուսաղեմն է աքսորից հետո, բայց ավելի ուշ ժամանակներում. արդեն վերահաստատվել է կայունությունը և ժողովուրդը վայելում է խաղաղությունն ու ապահովությունը Աստծո պաշտպանության ներքո: Անշուշտ, վերակառուցելիք ու վերակազմակերպելիք դեռ շատ բաներ կան և դժվարություններն ամբողջովին հաղթահարված չեն, ուստի սաղմոսերգուն տակավին հորդորում է վստահություն ունենալու. բնության ամենագետ ու բարեգործ Արարիչը գիտի մարդկանց կարոտությունները և կամենում է օգնել նրանց. միայն թե ակնկալում է, որ մարդիկ վստահեն Իր բարությանը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։