Սաղմոս 36.1 - Մեղքի թելադրանքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 36.1 - Մեղքի թելադրանքը

Կցորդ.  
Մեղքի վարձը մահ է,
մինչ Աստծո պարգևը հավիտենական կյանք է ի Քրիստոս Հիսուս (Հռմ 6, 23):
կամ.  
Եթե ասում ենք, թե անմեղ ենք,
խաբում ենք ինքներս մեզ և ճշմարտությունը մեզնում չէ (1Հվհ 1, 8):
կամ.  
Ով չարիք է գործում, ատում է լույսը,
իսկ ով գործում է ճշմարտությունը, գալիս է դեպի լույսը (հմմտ. Հվհ 3, 20-21):

 


 
2Մեղքը հրապուրիչ թելադրանք է
չարագործի սրտում.
Աստծո երկյուղ չկա
նրա աչքերի առաջ:
 
3Ինքն իրեն դիտում է կեղծավոր աչքով,
չի գտնում, ո՛չ էլ ատում է իր մեղքը.
4նրա բերանի խոսքերը չարիք են ու խաբեություն,
կորցրել է բարության որևէ զգացում:
 
5Իր անկողնում ծրագրում է անօրեն արարքներ,
համառում է այլասերված ճանապարհի մեջ,
չարիք գործելուց չի հրաժարվում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։