Սաղմոս 119.14 (Նուն) - Խոսքդ լույս է ճանապարհիս վրա – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.14 (Նուն) - Խոսքդ լույս է ճանապարհիս վրա

Կցորդ.  
Ես եմ աշխարհի լույսը.
ով հետևում է ինձ, խավարում չի խարխափում (Հվհ 8, 12):
կամ.  
Ուշադրություն դարձրեք մարգարեների խոսքին,
որպես մի ջահ, որ փայլում է խավար վայրում (հմմտ. 2Պտ 1, 19):

 


 
105Խոսքդ ջահ է իմ քայլերին,
լուսավորում է ճանապարհս.
106երդվեցի և այժմ կրկին հաստատում եմ,
որ պահելու եմ Քո արդար վճիռները:
 
107Ծայր աստիճան խոնարհեցված եմ, Տեր,
խոսքիդ համաձայն՝ ապրեցրու ինձ.
108հաճությամբ ընդունիր, Տեր, բերանիս ընծաները,
սովորեցրու ինձ Քո վճիռները:
 
109Ամեն վայրկյան վտանգված է կյանքս,
բայց չեմ մոռանում Քո օրենքը.
110չարագործներն իմ համար որոգայթ են լարել,
Քո պատվիրաններից ես չեմ հեռանում:
 
111Խրատներդ իմն են ընդմիշտ,
ուրախությունն են իմ սրտի.
112սիրտս հնազանդեցնում եմ՝ կատարելու Քո օրենքը
ուշադրությամբ և հավետ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։