Սաղմոս 119.8 (Քեթ) - Փափաքում եմ Քո դեմքը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.8 (Քեթ) - Փափաքում եմ Քո դեմքը

Կցորդ.  
Անցյալ կյանքս մոռացած,
ձգտում եմ հասնել աստվածային կոչմանս նպատակակետին (հմմտ. Փլպ 3, 13-14):
կամ.  
Դուք իմ ընկերներն եք,
եթե գործադրում եք այն, ինչ հրամայում եմ ձեզ (Հվհ 15, 14):

 


 
57Հռչակում եմ իմ բաժինը, Տեր.
պահել Քո խոսքը.
58ամբողջ սրտովս փափաքում եմ Քո դեմքը,
խոստմանդ համաձայն՝ ողորմիր ինձ:
 
59Անցյալ ընթացքիս շուրջ կրկին մտորեցի,
վերադառնում եմ Քո խրատներին.
60շտապում եմ և չեմ ուզում ուշանալ
գործադրելու Քո հրամանները:
 
61Ամբարիշտների խաբկանքները որսացել էին ինձ,
բայց չեմ մոռանում Քո օրենքը.
62ուշ գիշերով արթնանում եմ շնորհակալություն հայտնելու
Քո արդար վճիռների համար:
 
63Մտերմություն եմ հաստատում Քեզ երկրպագողների,
պատվիրաններդ գործադրողների հետ.
64սիրովդ լի է ամբողջ երկիրը, Տեր,
Քո կամքը սովորեցրու ինձ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։