Սաղմոս 119.21 (Սին) - Մեծ խաղաղություն օրենքդ սիրողների համար – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.21 (Սին) - Մեծ խաղաղություն օրենքդ սիրողների համար

Կցորդ.   Տեր, ո՞ւմ մոտ գնանք. Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես (Հվհ 6, 68):
կամ.   Դուք լույս եք Տիրոջ մեջ. ընթացեք որպես լույսի որդիներ (Եփս 5, 8):

 


 
161Հզորներն հանիրավի հալածում են ինձ,
բայց իմ սիրտը երկնչում է Քո խոսքերից.
162խոստմանդ մեջ եմ գտնում իմ ուրախությունը,
ինչպես մեկը, որ մեծ գանձ է բացահայտում:
 
163Ատում եմ կեղծիքը, խորշում եմ նրանից,
ես սիրում եմ Քո օրենքը.
164օրվա մեջ յոթն անգամ գովաբանում եմ Քեզ,
Քո արդար վճիռների համար:
 
165Մեծ խաղաղություն՝ օրենքդ սիրողների համար,
նրանցում հակասություն չկա.
166սպասում եմ Քո փրկությունը, Տեր,
գործադրում եմ Քո հրամանները:
 
167Թող խրատներդ պահպանեն կյանքս,
ես եռանդագին սիրում եմ դրանք.
168հետևում եմ վճիռներիդ ու խրատներիդ,
Քո առջև են իմ բոլոր ճանապարհները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։