Սաղմոս 134 [133] - Սիոնից թող օրհնի քեզ Տերը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 134 [133] - Սիոնից թող օրհնի քեզ Տերը

Մինչ ուխտավորները հրաժեշտ են տալիս Տաճարին և քահանաներին կոչ են ուղղում մինչև ուշ գիշեր շարունակելու Աստծո փառաբանությունը, քահանաներն իրենց հերթին ուխտավորներին են ուղղում մի վերջին օրհնություն, որով ավարտվում է «ուխտավորի աղոթագիրքը»:
Այս բավականին կարճ սաղմոսը հարուստ է հոգևոր ուսուցումներով: Սաղմոսերգուն Տիրոջ բոլոր ծառաներին կոչ է անում օրհնելու Տիրոջը, այսինքն՝ շուրթերով և սրտով ճանաչելու Նրա փառքը: Սա հնարավոր է միմիայն միանալով Աստծո միակ Ծառային. Հիսուս Քրիստոսին (Ես 53; Եբր 5, 7-10):
Ապա սաղմոսերգուն խնդրում է, որ Տերն էլ Իր հերթին օրհնի Իր ծառաներին: Կատարյալ օրհնությունը, որն Աստված պարգևել է մարդկությանը, Ինքը Հիսուս Քրիստոսն է: Հանձինս Նրա մենք ճոխացվել ենք շնորհի բոլոր պարգևներով (1Կր 1, 5; Եփս 1, 3):
Կարող ենք այս սաղմոսը գործածել որպես երեկոյան աղոթք, հիշելով նաև նրանց, ովքեր աշխատում են գիշերը և նրանց, ովքեր ինչ ինչ պատճառներով չեն կարող քնել, որպեսզի նրանց ջանքն ու հոգնությունները ներկայացվեն և ընծայվեն Տիրոջը:
 

 
Կցորդ.  
Դուք կանչվել եք օրհնելու,
որպես ժառանգություն ստանալու համար օրհնությունը (հմմտ. 1Պտ 3, 9):
կամ.   Երանի՜ այն ծառաներին, որոնց Տերն արթուն կգտնի իր գալստյանը (Ղկս 12, 37):
կամ.  
Գովեցեք մեր Աստծուն, դուք՝ Նրա բոլոր ծառաներ,
դուք, որ երկնչում եք Նրանից, փոքրեր և մեծեր (Հյտ 19, 5):

 


 
1Աստիճանների երգ:
 
Դուք բոլորդ, օրհնեցեք Տիրոջը,
Տիրոջ ծառաներ,
որ գիշերներն ամբողջ
հսկում եք Տիրոջ օթևանում:
 
2Բարձրացրեք ձեր ձեռքերը դեպի Սրբությունը
և օրհնեցեք Տիրոջը.
3«Սիոնից թող օրհնի քեզ Տերը,
Նա է ստեղծել երկինքն ու երկիրը»:
 
 
[այս սաղմոսով ավարտվում է Երուսաղեմ բարձրանալու («Աստիճանների» կոչվող) երգերի շարքը. Սղմ 120-134]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։