Սաղմոս 119.9 (Թեթ) - Խոնարհեցվելն իմ համար լավ է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.9 (Թեթ) - Խոնարհեցվելն իմ համար լավ է

Կցորդ.  
Խոնարհեցրեք ձեր անձերը Աստծո ձեռքի տակ,
որպեսզի ձեզ բարձրացնի հարմար ժամանակին (հմմտ. 1Պտ 5, 6):
կամ.  
Վերածնվել եք մի անմահ սերմից.
Աստծո կենդանի և հավիտենական խոսքը (հմմտ. 1Պտ 1, 23):

 


 
65Ծառայիդ համար Դու բարիք ես գործում,
Տեր, խոսքիդ համաձայն.
66Բարության համը և կշռադատություն սովորեցրու ինձ,
որովհետև հետևում եմ Քո հրամաններին:
 
67Նախքան խոնարհեցվելս՝ մոլորվում էի,
բայց այժմ պահում եմ Քո խոստումը.
68այո՛, Դու բարի ես և գործում ես բարին,
սովորեցրու ինձ Քո կամքը:
 
69Հպարտները ստությամբ են պատում ինձ,
ամբողջ սրտով հետևում եմ Քո պատվիրաններին.
70ճարպի նման խցվել է նրանց սիրտը,
Քո օրենքի մեջ եմ ես ուրախանում:
 
71Խոնարհեցվելն իմ համար օգտակար է,
սովորեցի Քո կամքը.
72իմ բարիքը Քո բերանի օրենքն է,
ավելի, քան ոսկու և դրամի միլիոնները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։