Սաղմոս 78 [77] - Բերանս բացելու եմ առակներով – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 78 [77] - Բերանս բացելու եմ առակներով

Այս երկար սաղմոսը մեզ ներկայանում է որպես իմաստության դաս. եթե Աստծո ժողովուրդը կամենում է հասկանալ իր վախճանը, պետք է խորհրդածի իր սկզբնավորման ու ձևավորման շուրջ. դա մի պատմություն է աստվածային շնորհի և մարդկային անհավատարմության: Իրականում, նրանց հայրերը միշտ ապերախտությամբ էին պատասխանել հրաշքներին, որոնք Աստված բազմապատկում էր իրենց համար. Նա նրանց առաջ երկուսի էր բաժանել ծովը և ջուր էր բխեցրել ժայռից, իսկ նրանք իսկույն ուրիշ հրաշքներ էլ էին պահանջել (12-20). Նա նրանց հագեցրել էր մանանայով ու լորերով, իսկ նրանք շարունակել էին տրտնջալ (23-30): Հայնժամ Տերը զայրացել էր ու պատժել, բայց իսկույն ներել էր, գթասրտությամբ մոտենալով մարդկային տկարությանը (31-39): Ի նպաստ Իր ժողովրդի Նա հարվածել էր նաև Եգիպտոսին (43-51), նրանց որդիներին առաջնորդել էր անապատով և նրանց հասցրել էր խոստացված երկիր (52-56): Չնայած այս ամենին, ժողովրդի ապերախտությունը կրկին ավելացել էր և Աստված նորից պատժել էր: Վերջում Նա նրանց համար վերապահել էր Սիոնը, Իր նախասիրյալ սրբավայրը, և Դավթին, որը հովիվ էր Իր սրտի համաձայն (59-72): Հակառակ հրեաների անդադար ցուցաբերած ապերախտությանն ու անհավատարմությանը, Աստված իրենց կատարումին է հասցնում Իր ծրագրերը: Ահա՛ պատմության տված դասը:
Մի՞թե այսպիսին չէ նաև մեր պատմությունը. միահյուսումն աստվածային բարյացակամության և մեր անհավատարմության: Բայց ինչպես Հին Ուխտի ժամանակներում, հակառակ հրեաների անհավատարմությանը, Աստված իրագործեց Իր ծրագրերը և հանձինս Հիսուս Քրիստոսի պարգևեց մեզ մարդկության Փրկիչը, այսօր ևս Աստված շարունակում է ի կատար ածել Իր փրկագործ ծրագրերը, քանի որ հանձինս Հիսուսի (որը նոր Դավիթն է, Բարի Հովիվը) Եկեղեցու (նոր Սիոնի) մեջ միավորված Աստծո ժողովուրդը գտնում է իր կատարյալ Առաջնորդին դեպի նոր խոստացված երկիրը, երկնային Երուսաղեմը, ուր Հայրը սպասում է բոլոր մարդկանց, Իր որդիներին:
 

 
1Մասքիլ: Ասափի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։